Ռուսական ռազմակայանում պատրաստվում են լայնածավալ տակտիկական զորավարժությունների 1 հուլիսի 2016 - 11:36 AMT PanARMENIAN.Net - «Քամհուդ» և «Ալագյազ» զորավարժարաններում ավարտվել է ՌԴ Հարավային զինվորական շրջանի Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի ստորաբաժանումների դաշտային պատրաստության փուլը, որին մասնակցել է մոտ 1.500 զինծառայող և մոտ 500 միավոր ռազմատեխնիկա: Ռազմաբազայի հրամանատար գեներալ-մայոր Վլադիմիր Ուստինովի ղեկավարությամբ մոտոհրաձգային, տանկային, հրետանային և հատուկ ստորաբաժանումները մշակել են պաշտպանության մեջ երկկողմանի տակտիկական մարտի և գրոհի գործողությունները`արդիական հետախուզական համալիրների և «Նավոդչիկ-2» ու «Օրլան-10» անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ: Զինծառայողները նաև վարժանքներ են անցկացրել կրակային, տակտիկական, ռազմաբժշկական և հատուկ պատրաստության հմտությունների զարգացման նպատակով, բարձր լեռնային գոտու «էքստրեմալ» պայմաններում ցերեկային և գիշերային ժամերին մարտական մեքենաներ վարելու ուղղությամբ: Ստորաբաժանումների դաշտային պարապմունքներն անցել են 2016-ի հուլիսի կեսին կայանալիք զորվարաժություններին նախապատրաստվելու շրջանակում: Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ |