5 ամսում արտահանումն ԱՊՀ աճել է 76.8%-ով, ԵՄ՝ 11.1%-ով. Ներմուծումն ավելացել է 1 հուլիսի 2016 - 13:25 AMT PanARMENIAN.Net - Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեից ստացված և հավաքագրված օպերատիվ տվյալների` 2016-ի 5 ամսում ՀՀ-ից արտահանումն աճել է 20.1%-ով, 2015-ի նույն ժամանակահատվածի դիմաց, կազմելով մոտ $657 մլն: Այս ցուցանիշները հրապարակել է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը: Իսկ ներմուծումը դեպի ՀՀ նշված ժամանակահատվածում աճել է 0.9%-ով` կազմելով մոտ $1.236 մլրդ: Դեպի ԱՊՀ երկրներ արտահանումը հունվար-մայիսին աճել է 76.8%-ով՝ կազմելով մոտ $144 մլն: Ընդ որում, դեպի ՌԴ արտահանումը նշված ժամանակահատվածում կրկնապատկվել է՝ հասնելով մոտ $132 մլն-ի: Աճել է արտահանումը նաև դեպի Ուկրաինա՝ 37.4%-ով` կազմելով մոտ $2.8 մլն, Բելառուս՝ 70.6%-ով՝ կազմելով մոտ $3 մլն: ԱՊՀ երկրների շարքում, հունվար-մայիսին նվազել է արտահանումը Թուրքմեստան՝ 61.4%-ով և կազմել $2.9 մլն, Ղազախստան՝ 2.8%-ով ր կազմել մոտ $1.9 մլն: ԱՊՀ երկրներից ՀՀ ներմուծումը 2016-ի 5 ամսում աճել է 14%-ով՝ կազմելով մոտ $353 մլն: ՌԴ-ից ներմուծվել է մոտ $308 մլն-ի ապրանք՝ աճելով 19.8%-ով: Բելառուսից ներմուծումն աճել է 24.4%-ով՝ կազմելով մոտ $5.4 մլն: Ներմուծումը Ուկրաինա նվազել է 18.7%-ով՝ կազմելով մոտ $36.7 մլն, Ղազախստանից ներմուծումը կրճատվել է 30.1%-ով՝ կազմելով մոտ $1 մլն: 2016-ի հունվար-մայիսին ՀՀ-ից արտահանումը ԵՄ աճել է 11.1%-ով՝ կազմելով $188.9 մլն: Մասնավորապես, ԵՄ երկրներից արտահանումն աճել է դեպի Բուլղարիա 67.3%-ով՝ կազմելով մոտ $65.4 մլն, հունգարի արտահանումն ավելացել է 8.3 անգամ՝ կազմելով $328.500, Լյուքսեմբուրգ՝10.2 անգամ՝ կազմելով $532.900: Գերմանիա արտահանումն աճել է 5%-ով՝ կազմելով մոտ $57.5 մլն, Ավստրիա արտահանումն աճել է 27%-ով՝ կազմելով մոտ 1.3 մլն: ԵՄ երկրների շարքում Բելգիա արտահանումը ՀՀ-ից նվազել է 15.8%-ով՝ կազմելով $15.3 մլն: Նվազել է արտահանումը նաև Ֆրանսիա՝ 17.9%-ով՝ կազմելով մոտ $1.4 մլն, միացյալ Թագավորությունը՝ 71.7%-ով՝ կազմելով $421.600: ԵՄ երկրների մասով ներմուծումը դեպի ՀՀ աճել է 1.8$-ով՝ կազմելով մոտ $299 մլն-ով: Այդ թվում՝ 27.9%-ով աճել է ներմուծումը Ավստրայից ($11.5 մլն), Ֆրանսիայից՝ 25.7%-ով ($27.9 մլն), Ռումինիայից՝ 72.8%-ով (մոտ $1 մլն), Միացյալ Թագավորությունից՝ 7.3%-ով ($31.9 մլն): Մասնավորապես, ԵՄ երկրներից կրճատվել է ներմուծումը Իտալիայից՝ 14.4%-ով (մոտ $40 մլն), Իսպանիայից՝ 15%-ով (մոտ $11 մլն), Նիդերլանդներից՝ 6.3%-ով (մոտ $20.5 մլն), Դանիայից՝ 4.2%-ով (մոտ $5.3 մլն), Չեխիայից՝ 43.6%-ով (մոտ $3 մլն): 2016-ի հունվար-մայիսին ՀՀ-ից արտահանոմը ԱՄՆ 57.6%-ով՝ կազմելով մոտ 412.7 մլն: Արտահանումը Արաբական Միացյալ Էմիրություններ աճել է 5.2 անգամ՝ կազմելով $13.5 մլն: Արտահանումն Իրան աճել է 5.1%-ով՝ հասնելով մոտ $33 մլն-ի, իսկ Իրաք՝ 20.7%-ով՝ կազմելով ավելի քան $55 մլն: Արտահանումը Վրաստան աճել է 50.7%-ով՝ հասնելով մոտ $57 մլն-ի, Կանադա՝ 6.4%-ով՝ կազմելով ավելի քան $44 մլն: Ներմուծումն Իրանից 16.4%-ով նվազել է՝ կազմելով մոտ $59 մլն, Իրաքից ներմուծում չի իրականացվել, իսկ Վրաստանից ներմուծումն աճել է 9.3%-ով՝ կազմելով մոտ 88 մլն-ի: ԱՄՆ-ից ներմուծումը 35.2%-ով նվազել է՝ կազմելով մոտ $28 մլն: ԱՄԷ-ից ներմուծումն ավելացել է 8.9%-ով՝ հասնելով $60.9 մլն-ի: Թուրքիայից ներմուծումը 5 ամսում աճել է 10.2%-ով՝ կազմելով $33.8 մլն, իսկ արտահանումը ՀՀ-ից դեպի Թուրքիա նվազել է 72.6՝ կազմելով մոտ $240.000: ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը 2016-ի 5 ամսում աճել է 5.5%-ով՝ 2015-ի առաջին 5 ամսվա համեմատությամբ: Այս մասին վկայում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախնական, հունիսի 20-ի դրությամբ շտապ հավաքագրված տվյալները: ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը 2016-ի հունվար-մայիսին աճել է 6.8%-ով՝ 2015-ի հունվար-մայիսի նկատմամբ: ՀՀ-ից արտահանումը 2016-ի հունվար-մայիսին աճել է 20.1%-ով՝ 2015-ի նույն ժամանակահատվածի դիմաց: Իսկ ներմուծումը դեպի ՀՀ նշված ժամանակահատվածում աճել է 0.9%-ով: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |