ԱՄՆ Պետդեպը վերահաստատել է` ԼՂՀ խնդրի խաղաղ կարգավորում են ցանկանում![]() 1 հուլիսի 2016 - 12:04 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն վերահաստատել է, որ շահագրգռված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման մեջ: Այդ մասին է հայտարարել ԱՄՆ-ի Պետքարտուղարության խոսնակ Ջոն Քրբին` մեկնաբանելով պետքարտուղար Ջոն Քերրիի հեռախոսազրույցները Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ, հայտնում է «Ամերիկայի ձայնը»: «Զրույցների ընթացքում անշուշտ խոսվել է Լեռնային Ղարաբաղի մասին և թե ուր են տանում այդ գործընթացները: Մեր ցանկությունն է տեսնել այնտեղ խաղաղ կարգավորում»: Ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը համոզմունք էր հայտնել, որ միայն և միայն հրադադարի պահպանման դեպքում է հնարավոր արդյունավետ բանակցություններ վարել: Դեսպանը նշել էր, որ բանակցային ներկա փուլում սեղանին են դրված մի քանի առաջարկություններ, որոնց շուրջ կողմերը ունեն հակասություններ, սակայն համաձայնության գալը հնարավոր է, առավել եւս որ պահը դրա համար հասունացել է: Նախագահ Սերժ Սարգսյանն հունիսի 30-ին ամերիկյան կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներին, մասնավորապես՝ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումների ժամանակ ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |