ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլն առանց առաջին տարվա սպասարկման վճարի MasterCard Gold է առաջարկում 1 հուլիսի 2016 - 12:29 AMT PanARMENIAN.Net - ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկն առաջարկում է 2016-ի հուլիսի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում ձեռք բերել առնվազն 200.000 դրամին համարժեք վարկային գծով MasterCard Gold քարտեր՝ առանց քարտի առաջին տարվա սպասարկման միջնորդավճարի: Առաջարկվող MasterCard Gold-ը MasterCard Worldwide վճարային համակարգի պրեմիում դասի քարտ է, որը հաճախորդների ֆինանսական կայունությունն ու ազատությունն ընդգծելու համար է: MasterCard Gold քարտով տրամադրվող վարկային գիծն ունի արտոնյալ ժամանակահատված, որի շնորհիվ քարտի վարկային միջոցների հաշվին իրականացված վճարային գործարքների դիմաց տոկոսներ չեն հաշվարկվում մինչև վճարային գործարքի իրականացմանը հաջորդող ամսվա 14-րդ օրը: Նշված առավելությունների հետ մեկտեղ MasterCard ընկերությունը մշակել է նաև արտոնությունների միջազգային փաթեթ, որը հնարավորություն է տալիս MasterCard Պրեմիում դասի քարտապաններին վճարումներ իրականացնելաշխարհի տարբեր երկրներում և օգտվել բացառիկ զեղչերից և արտոնություններից: Լրացուցիչ տեղեկություն ստանալու և արտոնությունների փաթեթին ծանոթանալու համար կարելի է զանգահարել Բանկի (010) 31 88 99 հեռախոսահամարով կամ այցելել կայքէջ: ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը MasterCard Gold քարտերն առանց քարտի առաջին տարվա սպասարկման միջնորդավճարի առաջարկում է իր գործունեության 20-ամյակի կապակցությամբ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |