ԶԼՄ-ներ. Ահաբեկիչները մտադիր էին պատանդներ վերցնել Ստամբուլի օդանավակայանում 1 հուլիսի 2016 - 16:32 AMT PanARMENIAN.Net - Ստամբուլի օդանավակայանում պայթյուններ իրագործած ահաբեկիչները մտադիր էին տասնյակ պատանդներ վերցնել: Հունիսի 28-ի երեկոյան Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգայինն օդանավակայանում պայթյուններ են որոտացել, որոնք, 41 մարդու կյանք են խլել: ԱՎելի քան 150 մարդ վնասվածքներ է ստացել: Վարչապետ Յիլդիրիմը հայտարարել է, որ պայթյունի պատասխանատու են համարում ԻՊ-ին: Հարձակվողները նախապես եղել են Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում` ծրագրելով հանցագործությունը, սակայն պատանդներ վերցնելու վերաբերյալ պլանները ձախողվեցին, երբ ահաբեկիչները կասկածներ առաջացրեցին ոստիկաններից մեկի մոտ: Ոստիկանը ուշադրություն էր դարձրել, որ նրանք շոգ եղանակին բաճկոններ են կրում և պահանջել էր փաստաթղթերը: Դրանից հետո ահաբեկիչները կրակ են բացել ինքնաձիգերից և պայթեցրել են իրենց, հայտնում է ՌԻԱ Նովոստին Sabah-ի վրա հղումով: Ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ները հայտնել էին, որ ահաբեկչությունը կատարել են մահապարատները ՌԴ Դաղստանից, ինչպես նաև Ղրղզստանից և Ուզբեկստանից: Կազմակերպիչ են համարում չեչեն Ահմեդ Չաթաևին, որը նախկինում աշխատել է «Իմրաթ Կավկազ» հանցավոր խմբավորման առաջնորդ Դոկու Ումարովի համար, որի մահվանից հետո միացել է ԻՊ-ին: Ընթերցեք նաև. Նախագահը ցավակցել է Էրդողանին՝ Ստամբուլում ահաբեկչության կապակցությամբ Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ՀԿԵ–ն պարզում է աղետի գոտում վնասի չափը, վերականգնման աշխատանքներ տանում Իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումն ու կապը Fast Shift-ի օգտատերերը կարող են վճարել ՃՈ տուգանքները հավելվածում Հնարավոր է իրականացնել նաև կայանման համար նախատեսված կարմիր գծերի վճարումները Փոխվարչապետ Գրիգորյանը մասնակցում է ԵՏՀ խորհրդի նիստին Նա նախագահել է նիստը Թուրքիայի ԱԽ-ն հայտարարել է, թե աջակցում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը Հայտարարության մեջ անդրադարձ կա հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին |