Հայփոստը և RIA Money Transfer-ը համատեղ արշավ են սկսում 1 հուլիսի 2016 - 15:01 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատոր ՀայՓոստը և աշխարհում մեծությամբ երրորդ դրամական փոխանցումների համակարգը՝ RIA Money Transfer-ը, հայտարարում են համատեղ արշավի վերաբերյալ: ՀայՓոստի հաճախորդները հնարավորություն կունենան եվրոյով և ԱՄՆ դոլարով փոխանցումներ իրականացնել դեպի Ռուսաստան, Մոլդովա, Վրաստան, Ղազախստան և Ուկրաինա: Այս արշավի շրջանակներում ՀայՓոստի մոտ 700 առցանց փոստային բաժանմունքներից դեպի նշված երկրներ փոխանցումները կիրականացվեն 1% միջնորդավճարով: Բացի այդ «Ռիա» համակարգով փոխանցում իրականացրած կամ ստացած ցանկացած հաճախորդ հնարավորություն կունենա մասնակցել ամեն ամիս իրականացվող խաղարկությանը, որի ընթացքում պատահականության սկզբունքով խաղարկվելու է 100 ԱՄՆ դոլար, ասվում է ՀայՓոստի մամուլի հաղորդագրության մեջ: Արշավն իրականացվելու է 2016թ. հուլիսի 1-ից մինչև տարեվերջ: Ria Money Transfer համակարգը հաճախորդներին թույլ է տալիս արտասահմանում գտնվող բարեկամներից և ընկերներից փոխանցումներ ստանալ մի քանի րոպեի ընթացքում: ՀայՓոստի հաճախորդները կարող են նաև գումարներ ուղարկել «Ռիա»-ի համաշխարհային ամբողջ ցանցով, որն ընդգրկում է 150 երկիր, ավելի քան 310 000 սպասարկման կետ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ֆրանսիան ողջունել է ՀՀ–ին և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումն Ալմաթիում Ֆրանսիան կոչ է արել շարունակել սահմանազատումն ու քննարկումները խաղաղության պայմանագրի շուրջ IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի՝ 2024-ի թվով 2-րդ տրանշը Սա IDBank-ի դոլարային պարտատոմսերի հոբելյանական 25-րդ թողարկումն է Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահը Այցն աշխատանքային է Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին |