ԱՄՆ Սենատը ընդունել է ցեղասպանություն իրականացնելու համար պատասխանատվություն ենթադրող օրինագիծը30 մարտի 2007 - 15:14 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Սենատը օրինագիծ է ընդունել, ըստ որի Արդարադատության դեպարտամենտը ԱՄՆ-ում ցեղասպանության համար կարող է քրեական պատասխանատվության ենթարկել անձանց, ովքեր մեղավոր են այլ երկրներում իրագործած ցեղասպանությունների համար: Ինչպես հայտնել են PanARMENIAN.Net ին Ամերիկայի Հայ Դատի հանձնաժողովում (ANCA), «Ցեղասպանության համար պատասխանատվության ակտ» փաստաթուղթը ընդունվել է մարտի 15-ին Հայոց ցեղասպանության պաշտպանության մասին բանաձեւի հեղինակներից մեկի` Թոմ Կոբուրնի, ինչպես նաեւ Պատրիկ Լեխիի եւ Ջոն Կորնինի կողմից ներկայացվելուց երկու շաբաթ անց: Գործող օրենքի համաձայն, «ցեղասպանություն է հանդիսանում համապատասխան հանցագործությունը` կատարված ԱՄՆ-ի տարածքում կամ ԱՄՆ քաղաքացիների կողմից Միացյալ Նահանգներից դուրս»: Իսկ Սենատի կողմից ընդունված նոր օրինագծի համաձայն, ԱՄՆ-ում կարող են պատասխանատվության ենթարկվել անձինք, ովքեր չեն հանդիսանում ԱՄՆ քաղաքացիներ եւ այլ երկրներում ցեղասպանություն են իրականացրել:Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |