ՀՀ ԱԳ նախարար. Բանակցությունները շարունակելու համար անհրաժեշտ է կատարել ձեռք բերված պայմանավորվածությունները![]() 1 հուլիսի 2016 - 17:00 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցությունները շարունակելու համար հարկավոր է առաջին հերթին կատարել ՀՀ և Ադրբեջանի նախագահների Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ՍԾՏՀ ԱԳՆԽ Սոչիում կայացած նիստում: «Կցանկանայի հիշեցնել, որ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում անցկացված գագաթաժողովները, առաջին հերթին, նպատակ էին հետապնդում կայունացնել Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից ապրիլին իրականացված լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը: Բանակցային գործընթացը շարունակելու համար պայմաններ ստեղծելու նպատակով, առաջին հերթին, անհրաժեշտ է իրականացնել այն, ինչի մասին հատուկ շեշտվել է և ինչի շուրջ ձեռք են բերվել պայմանավորվածություններ գագաթաժողովներին՝ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորում, հրադադարի վերաբերյալ 1994-1995թթ. եռակողմ անժամկետ համաձայնագրերի անվերապահ իրականացում, միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծում, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի ընդլայնում»,-ասել է նա, հայտնում է նա ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Հուլիսի 1-ին Սոչիում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի 34-րդ նիստին, որին ամփոփվեցին ՍԾՏՀԿ-ում Ռուսաստանի 6-ամսյա նախագահության արդյունքները:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |