Եվրո 2016-ի ¼ եզրափակչի ուղեգիր շահած 5 քաղաքացին մեկնել են Ֆրանսիա՝ Գերմանիա-Իտալիա խաղին 1 հուլիսի 2016 - 16:26 AMT PanARMENIAN.Net - «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» Ընկերությունը մայիսի 2-ից հուլիսի 15-ը «Եվրո 2016» խաղարկության շրջանակում 5 տոմս էր խաղարկում` ուղևորություն Ֆրանսիա՝ մասնակցելու Եվրո 2016-ի քառորդ եզրափակչի խաղերից մեկին: Արդեն այսօր՝ հուլիսի 1-ի վաղ առավոտյան, տոմսերը շահած Բորիս Բաղդասարյանը, Կարինե Գևորգյանը, Ալբերտ Սաֆարյանը, Քրիստինե Մուրադյանն ու Նորիկ Նահապետյանը մեկնել են Ֆրանսիա՝ միանալու ֆուտբոլային տոնին: Այս տարի Կոկա-Կոլա Ընկերությունն այն անցկացնում է «Ֆուտբոլն է կանչում. հրավիրված ենք ողջ ազգով» կարգախոսի ներքո: Հաջողակ ֆուտբոլասերները բացառիկ հնարավորություն ունեն ներկա գտնվելու երկրպագուների կողմից Եվրո 2016-ի ամենասպասված հանդիպումներից մեկին՝ Գերմանիա-Իտալիա խաղին, որը կկայանա հուլիսի 2-ին Բորդոյում: Խաղին մասնակցելուց բացի, մինչև հուլիսի 5-ին Երևան վերադառնալը նրանք կշրջեն Բորդոյում, ինչպես նաև կլինեն Փարիզ ու Լա Ռոշել քաղաքներում, կծանոթանան տեղի տեսարժան վայրերին: Բորիսը, Կարինեն, Ալբերտը, Քրիստինեն ու Նորիկը նույնն են խոստովանում՝ շատ էին սպասում այս օրվան ու արդեն անհամբեր են, թե երբ են վայրէջք կատարելու Փարիզում ու միանալու ֆուտբոլային տոնին:
Ուղեգրերից բացի, Ընկերությունը շարունակում է խաղարկել ֆիրմային բաժակներ, գլխարկներ, գնդակներ և սպորտային պայուսակներ: Խաղարկության մեկնարկից ի վեր արդեն տասնյակ հազարավոր շահումներ են եղել, մրցանակների ընդհանուր թիվն էլ 135.000 է: Եվրո 2016-ը Ֆրանսիայում անցկացվող Եվրոպայի ֆուտբոլի երրորդ առաջնությունն է: «Կոկա-Կոլա» ընկերությունը ֆուտբոլի Եվրոպայի առաջնության պաշտոնական գործընկերն է:
Եվրոպայի գավաթի խաղերից բացի, Ընկերությունը տարիներ շարունակ հովանավորում է նաև ֆուտբոլի Աշխարհի խաղերը:«Կոկա-Կոլա» ընկերությունը ՖԻՖԱ Աշխարհի գավաթի խաղերի պաշտոնական գործընկերն է 1978-ից ի վեր, իսկ 1988-ից՝ նաև Եվրոպայի գավաթների: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Պաշտպանության փոխնախարարը Բեռլինում քննարկել է Գերմանիայի հետ ռազմատեխնոլոգիական գործակցությունը Ստորագրվել են փաստաթղթեր Սպերցյանով հետաքրքրված է իտալական Ա սերիայի 4 ակումբ Նրա պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026–ի ամառը Առաջարկ. Օրենսդրական հիմքեր ստեղծել կիբերհանցավորության դեմ պայքարի համատեքստում Առանձին հավելվածի տեսքով կսահմանվի կիբեռհանցագործությունների ցանկ Ալիև․ ԵՄ 3 երկիր սառը պատերազմ է հայտարարել Ադրբեջանի դեմ Նա քննադատել է ԵՄ–ին, գովել Հունգարիային |