Մարուքյանը ՏՄՊՊՀ է դիմել՝ Լարսի փակումից հետո ավիատոմսերի թանկացման հարցով![]() 1 հուլիսի 2016 - 17:18 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը գրությամբ դիմել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով` ներկայացնելով, որ ավիատոմսերի գների կտրուկ բարձրացում է գրանցվել: Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մասնավորապես, Լարսի անցակետի փակման փաստից օգտվելով՝ ավիաընկերությունները բարձրացրել են դեպի Ռուսաստանի Դաշնություն (հատկապես Մոսկվա) ավիատոմսերի գները (այս պահին դրանք գրեթե եռապատիկ անգամ աճել են)՝ քաղաքացիների իրավունքների խախտման միջոցով գերշահույթ ապահովելու համար: Կա հիմնավոր կասկած առ այն, որ այդ բոլոր ընկերությունները պայմանավորվել են գների միաժամանակյա բարձրացման վերաբերյալ, քանի որ այս ժամանակահատվածում վառելիքի էական թանկացում կամ այլ օբյեկտիվ պատճառներ չկան, որոնք կարող են ազդել ավիատոմսերի գների աճի վրա: Իմ կողմից առաջարկվել է հարուցել վարույթ և միջոցներ ձեռնարկել արդար գների վերականգնման և իրավախախտ սուբյեկտներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»: Հունիսի 23-ին, ժամը 16.40-ի սահմաններում Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն էր ստացվել, որ Վերին Լարսի անցակետից մոտ 2 կմ հեռավորության վրա (Վրաստանի տարածքում), Թերեք գետի վարարման հետևանքով ավտոճանապարհի 500-600 մ հատված ամբողջովին փլուզվել է, և այդ պատճառով փակվել է ՌԴ-Վրաստան սահմանային անցակետը: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ նշված ավտոճանապարհով արգելվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Հղումներ թեմայով. Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |