Հալեպում կատաղի մարտեր են. Ահաբեկիչներն անդադար գրոհում են![]() 2 հուլիսի 2016 - 10:42 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի բանակն արդեն երկրորդ օրն է հետ է մղում «Ջեյշ ալ Ֆաթհ» ահաբեկչական խմբավորման գրոհները Հալեպի հյուսիսային արվարձանում` Մալլյահում: Ահաբեկիչները մեծ կորուստներ են կրում, հայտնել է Sputnik-ը: Սիրիական բանակի սպան հայտնել է գործակալությանը, որ կառավարական ուժերը ոչնչացրել են 4 տանկ, ինքնաշեն հրթիռային կայանքներ, 5 ամենագնաց գրոհայինների հետ, 3 զրահամեքենա: Ոչնչացվել են նաև ահաբեկիչների օպերատիվ շտաբերը: Ըստ սիրիացի զինվորականների, բանակին հաջողվել է հետ մղել գրոհայիններին Մալլյահից: Գրոհին մասնակցում են վարձկաններ, այդ թվում Թուրքիայից, արաբական երկրներից, այլ պետություններից: Կատաղի մարտերը շարունակվում են: Հրետանին լսվում է նաև Հալեպում: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման առաջարկել է Ռուսաստանին նոր համաձայնագիր կնքել Սիրիայում ահաբեկչության դեմ ռազմական պայքարի վերաբերյալ: «ԱՄՆ նախագահ Օբամայի վարչակազմն առաջարկել է ռուսներին նոր համաձայնություն Սիրիայի վերաբերյալ, որը կխորացնի ռազմական գործակցությունը երկու երկրների միջև ահաբեկչության դեմ պայքարում»,-գրել է Washington Post-ը: Ըստ պարբերականի, փոխարենը Ռուսաստանը պետք է համոզի Ասադի կառավարությանը դադարեցնել ապստամբների ռմբակոծություններ, որոնց սատարում է ԱՄՆ-ն: Ընթերցեք նաև. Washington Post. Օբաման նոր առաջարկ է արել Պուտինին Սիրիայում գործակցության վերաբերյալ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |