Սոչիում բալետի մրցույթի մասնակից Անդրանիկ Աբովյանը հեղինակավոր փառատոնների է հրավիրվել 2 հուլիսի 2016 - 11:21 AMT PanARMENIAN.Net - Սոչիում անցկացված «Աշխարհի երիտասարդ բալետ» 6-րդ միջազգային մրցույթը՝ նվիրված կոմպոզիտոր Սերգեյ Պրոկոֆևի ծննդյան 125-ամյակին: ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, մրցույթին մասնակցել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի պարող Անդրանիկ Աբովյանը: Նա արժանացել է դիպլոմի և դիպլոմանտի կոչման, ինչի արդյունքում էլ տեղում մի շարք հեղինակավոր փառատոնների մասնակցության հրավերներ է ստացել: «Աշխարհի երիտասարդ բալետ» 6-րդ միջազգային մրցույթի կարգի համաձայն, մասնակիցները ներկայացրել են կոմպոզիտորի բալետային երաժշտության հիման վրա բեմադրված մեկական կատարում: Մրցույթին մասնակցել է 19–26 տարեկան բալետի 47 արտիստ՝ Հայաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ճապոնիայից, Կիրգիզիայից, Ուկրաինայից և այլ երկրներից: 2006-ից անցկացվող «Աշխարհի երիտասարդ բալետ» 6-րդ միջազգային մրցույթի նպատակը բալետի երիտասարդ արտիստների համար մասնագիտական զարգացման հարթակի ստեղծումն է: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |