Նոր Գյուղը կրկին հրթիռակոծվել է. Զոհեր չկան 2 հուլիսի 2016 - 12:41 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 2-ին՝ ժամը3:15-ին, զինյալ ահաբեկչական խմբավորումները հրթիռակոծել են Հալեպի հայաշատ Նոր Գյուղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դիմացը գտնվող «Կիլիկիա» շենքը: Բնակարանները, աշխատավայրերը, ինչպես նաև եկեղեցու շենքը նյութական վնասներ են կրել: Զոհեր ու վիրավորներ չկան, գրում է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթը: Հունիսի 5-ին Հալեպի Նոր Գյուղ շրջանը կրկին թիրախ էր դարձել ահաբեկիչների համար: Հրթիռակոծության հետևանքով վիրավորվել են 34-ամյա Քաթրին Խաչոյանը, 62-ամյա Կարապետ Խաչոյանը և 33-ամյա Նորա Սարգիսը: Հունիսի 2-ին Նոր Գյուղ հայաշատ շրջանում զոհվել է 4 հայ՝ 1942-ին ծնված Վազգեն Ճապաղջուրյանը, 1949-ին ծնված Խաչիկ Աբուլապությանը, 1967-ին ծնված Հովսեփ Ջանեցյանը և 1954-ին ծնված Լևոն Քելխաչերյանը: Նոր Գյուղի ուղղությամբ ավելի քան 40 հրթիռ էր արձակվել. վնասվել են բնակարաններ, աշխատավայրեր, հրկիզվել էր մի արհեստանոց, ինչի հետևանքով էլ զոհվել էին հայերը: Լուրջ վնասներ է կրել հայ կաթողիկե համայնքի Սբ Երրորդությունը՝ «Զվարթնոց» եկեղեցին: Իսկ «Զվարթնոց» վարժարանի համարյա բոլոր դասարանները կիսաքանդ վիճակում են: Լուրջ վնասվել է նաև եկեղեցու «Աղաջանյան» սրահը. եկեղեցու բոլոր ապակիները կոտրվել են: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |