Թուրքիայի ԳՇ-ն հայտնել է Իրաքի հյուսիսում ՔԱԿ 27 դիրք ոչնչացնելու մասին![]() 2 հուլիսի 2016 - 13:19 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի օդուժը Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) 27 դիրք է ոչնչացրել Իրաքի հյուսիսում: Այդ մասին ասվում է Թուրքիայի Գլխավոր շտաբի հուլիսի 2-ի հաղորդագրության մեջ: ՔԱԿ դիրքերի ոչնչացման գործողությունն իրականացվել է հուլիսի 1-ի երեկոյան, հայտնում է «Թրենդ» գործակալությունը: Վերջին անգամ Թուրքիայի ՌՕՈւ-ն ռմբակոծել է ՔԱԿ դիրքերն Իրաքում հունիսի 22-ին: Հունիսի 8-ին Թուրքիայի ԳՇ-ն հայտնեց քուրդ ապստամբների 13 հենակետ ոչնչացնելու մասին: Ավելի վաղ թուրք վարչապետ Բինալի Յիլդիրիմը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էին, որ ռազմական գործողությունները կշարունակվեն մինչև ՔԱԿ ամբողջական ոչնչացումը: Հակամարտությունը Թուրքիայի և ՔԱԿ զինյալների միջև արդեն 25 տարվա պատմություն ունի և խլել է 40 հազար մարդու կյանք: Թուրքիայում 2015-ի հուլիսին զինված հակամարտության վերսկսվելուց հետո քուրդ գրոհայինների հետ բախումներում ավելի քան 480 ոստիկան է սպանվել: Թուրքիայի ԳՇ-ն հայտնում է այդ ընթացքում մոտ 5000 քուրդ ապստամբի ոչնչացման մասին: Սակայն քրդամետ Ժողովրդների դեմոկրատիայի կուսակցությունը պնդում է, որ հարյուրավոր խաղաղ մարդիկ են զոհվել: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |