Financial Times. Թուրքիան զիջումների կգնա Սիրիայում` հաշտվելով ՌԴ հետ 2 հուլիսի 2016 - 15:37 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան պատրաստվում է այնպիսի քայլերի դիմել, որոնք կարող են փոխել Սիրիայում քաղաքացիական պատերազմի ընթացքը: Ամբողջ հակամարտության ընթացքում Անկարան սատարել է սիրիացի ապստամբներին, որոնք կռվում են կառավարական բանակի դեմ, սակայն ներքին խնդիրները դրդում են Թուրքիային փոխզիջումներ որոնել սիրիական ճգնաժամի մյուս մասնակիցների, օրինակ, Ռուսաստանի հետ: Այս մասին գրում է Financial Times-ը: Թուրքիան մտադիր է նվազեցնել թիրախների քանակը Սիրիայում` Անկարան առաջին հերթին քրդերի դեմ կպայքարի և կփորձի թուլացնել ԻՊ-ին, կարծում է Վերլուծական կենտրոնի վերլուծաբան Ահարոն Սթեյնը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Այդ 2 նպատակի իրականացման համար Անկարային հարկավոր է Մոսկվայի աջակցությունը, ուստի թուրքական կողմը պատրաստ է հրաժարվել Սիրիայում ռեժիմի փոփոխության իր պահանջից: Այդ մասին, ըստ փորձագետի, վկայում է ափսոսանքի նամակը, որը Թուրքիայի նախագահ էրդողանը ուղարկել էր ՌԴ նախագահին: Անկարան հասկացրել է դրանով, որ կարող է մեղմացնել իր դիրքորոշումը Սիրիայի հարցում: Դիվանագիտական աղբյուրները հայտնում են, որ Անկարան արդեն քննարկում է քրդական հարցը Սիրիայի ռեժիմի հետ կապի փակ կանալով` Ալժիրի միջոցով: Բացի այդ, թուրքական կողմը հանդիպում է կազմակերպել, որին հրավիրվել են սիրիական ընդդիմության և Մոսկվայի ներկայացուցիչները: «Կլինեն փոխզիջումներ և զիջումներ քրդերի և ապստամբների մասով: Սակայն թուրքերն ամբողջությամբ չեն հրաժարվի ընդդիմությունից, դա նրանց շահերից չի բխում»,-հայտարարել է «Ֆաստակիմ Քամա Ումիրտ» խմբավորման առաջնորդ Եզեդդին ալ Սալամեհը: «Հնարավոր է Ասադն անցումային շրջանում պահպանի պաշտոնը, սակայն դա նաև կարող է նշանակել, որ Թուրքիան կվերադառնա չափավոր ընդդիմությանը»,-ասել է Սիրիայի աշխարհիկ ընդդիմության հրամանատարներից մեկը: Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՌԴ-ն ու Թուրքիան կվերսկսեն գործակցությունը սիրիական ճգնաժամի հանգուցալուծման ուղիների հարցում: Հունիսի 29-ին տեղի է ունեցել ՌԴ նախագահ Պուտինի և Թուրքիայի նախագահ էրդողանի հեռախոսազրույցը: Թուրքիան հավստիացրել է, որ ամեն ինչ կանի ապահովելու համար ռուսաստանցիների անվտանգությունն իր տարածքում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԵԱՀԿ նախագահ․ Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին՝ ԵԱՀԿ անվտանգային բոլոր երեք ուղղությամբ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Արսեն Թորոսյան․ Պետք է նաև մի 1700-ամյա առասպել էլ վերջնական և հիմնահատակ կոտրել «Միանգամից շատ ծանր բաժին է հասել մեր ժողովրդին»,–գրել է նա Բողոքի ակցիայի 151 մասնակից բերման է ենթարկվել Երևանում վաղ առավոտից անհնազանդության ակցիաներ են ընթնում, փողոցներ են փակվում Ֆրանսիան ողջունել է ՀՀ–ին և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումն Ալմաթիում Ֆրանսիան կոչ է արել շարունակել սահմանազատումն ու քննարկումները խաղաղության պայմանագրի շուրջ |