«Եվրատեսիլ-2017»-ին Հայաստանի ներկայացուցիչը կընտրվի հեռուստամրցույթի միջոցով 2 հուլիսի 2016 - 14:27 AMT PanARMENIAN.Net - Հանրային հեռուստաընկերությունը նոր եթերաշրջանում եթեր կհեռարձակի նոր նախագիծ՝ երաժշտական հեռուստամրցույթ: Անկախ բնակության վայրից և երաժշտական նախասիրություններից մրցույթին մասնակցելու են հրավիրվում 16 տարեկանից բարձր, ազգությամբ/արմատներով հայ, ձայնային լավ տվյալներով և բեմական կեցվածքով կատարողներ, որոնք ցանկանում են մասնակցել եվրոպական ամենամեծ երաժշտական շոուին՝ «Եվրատեսիլ»-ին: «Դեպի եվրատեսիլ» նախագծի մասնակիցներին ընտրելու և 3 ամիս ուղղորդելու են «Եվրատեսիլ»-ի հայաստանյան նախորդ տարիների ներկայացուցիչները, ովքեր անցել են եվրատեսիլյան ճանապարհով: Հեռուստադիտողներն էլ հնարավորություն կունենան հետևելու այն ամբողջ ընթացքին, որը տանում է «Դեպի եվրատեսիլ»: Մրցույթի լավագույն մասնակիցը հնարավորություն կունենա մասնակցել «Եվրատեսիլ-2017»-ին: Մրցույթի մասնակցության հայտերը կընդունվեն հուլիսի 6-ից օգոստոսի 25-ը: Ստոկհոլմում մայիսի 14-ին կայացած «Եվրատեսիլ-2016» եզրափակչում երգի մրցույթի հաղթող ճանաչվեց Ուկրաինայի ներկայացուցիչ Ջամալան: Երկիրը ներկայացել էր «1944» երգով: Երկրորդ տեղում է Ավստրալիայի ներկայացուցիչ Դամի Իմն իր Sound Of Silence երգով, երրորդ՝ Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Լազարևն իր You Are The Only One-ով: Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանն իր LoveWave երգով զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը: Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ Ուսանողների օրը՝ Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակ ստացած ուսանողների հետ ԵՊՀ 10 ուսանող ստացել է Բիբլոս Բանկ Արմենիայի անվանական կրթաթոշակ Ձերբակալվել է Վահագն Չախալյանը և ևս 4 անձ Նրանք կասկածվում են խմբակային խուլիգանություն կատարելու մեջ |