ԱՄՆ-ն ցանկանում է օգտագործել Ադրբեջանի օդակայանները ռազմական նպատակների համար

PanARMENIAN.Net - Անհրաժեշտության դեպքում ԱՄՆ-ն հուսով է, որ կկարողանա օգտագործել Ադրբեջանի օդակայանները ռազմական նպատակների համար: Այդ մասին Թբիլիսիում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Մեթյու Բրայզան: «Բազմաթիվ ինքնաթիռներ են թռչում Վրաստանի եւ Ադրբեջանի վրայով Աֆղանստանի ուղղությամբ: Եվ արտակարգ դրության պայմաններում մենք ցանկանում ենք հնարավորություն ունենալ օգտագործել Ադրբեջանի օդակայանները»,-հայտարարել է Բրայզան` պատասխանելով Ադրբեջանում ռազմական օդակայններից մեկի արդիականացման մասին հարցին, որն իրականացվում է ամերիկացի մասնագետների օգնությամբ:



Միեւնույն ժամանակ Բրայզան նշել է, որ «ԱՄՆ-ն առողջ համագործակցութւուն է հաստատել Ադրբեջանի հետ ռազմական ոլորտում եւ լավ համագործակցություն Հայաստանի հետ անվտանգության ոլորտում», հաղորդում է «Նոր ռեգիոնը»:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---