Թուրքիան կրկին ռուսների նախընտրած զբոսաշրջային ուղղությունն է![]() 4 հուլիսի 2016 - 12:23 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանում դեպի Թուրքիա փաթեթային զբոսաշրջային տուրերի վաճառքի արգելքի չեղարկումից 24 ժամ անց արդեն Թուրքիան կրկին դարձավ ռուսների նախընտրած զբոսաշրջային ուղղությունը «Yandex. Ուղևորություններ» օգտատերերի հարցումներով: Ըստ «ՕնլայնՏուր» ընկերության ներկայացուցիչ Իգոր Բլինովի, արդեն հուլիսի 1-ի առավոտյան դեպի Թուրքիա փաթեթների վաճառքը կազմել է 6,7%-ի, հուլիսի 2-ին` 38,8%, հուլիսի 3-ին` 35,6%-ի: «Հիմա նվազագույն արժեքը 40 հազար ռուբլի է մեկ մարդու հաշվով, սակայն դա միևնույն է, պակաս է, քան, օրինակ Կրետեում, որտեղ մեկնարկային գինը 65 հազար ռուբլի է»,-ասել է Բլինովը: Ինչպես հայտնել է Aviasales-ը, հունիսի 28-ից արձանագրվել է հարցումների աճ 30%-ով Մոսկվա-Անթալիա ուղղությամբ, և 25%-ով` Ստամբուլ ինքնուրույն ճամփորդների համար: Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել դեպի Թուրքիա զբոսաշրջային ուղևորությունների արգելքը հանելու վերաբերյալ: 2016-ի սկզբից Թուրքիա էր այցելել ընդամենը 138.000 ռուս զբոսաշրջիկ, ինչը մոտ 83%-ով պակաս է 2015-ի նույն ժամանակահատվածից: 2015-ին այդ թիվը հասնում էր 802.000-ի: Ընթերցեք նաև. Թուրքիայի դեմ պատժամիջոցների չեղարկումից 1 օր անց այն դարձել է ռուս զբոսաշրջիկների նախընտրած ուղղությունը ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |