Ռուսաստանը Ս-300 համակարգերի երկրորդ խմբաքանակը կտրամադրի Իրանին![]() 4 հուլիսի 2016 - 11:43 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը պատրաստ է առաջիկայում Ս-300 հակաօդային համակարգերի երկրորդ խմբաքանակն առաքել Իրան, սակայն սպասում է, որ իրանցի գործընկերները կկատարեն ֆինանսական պարտավորությունները: Այդ մասին հայտարարել է ՌԴ Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Ֆոմինը: Հուլիսի 3-ի դրությամբ Իրանի հակաօդային պաշտպանությունն արդեն ունի այդպիսի մի քանի համակարգ: «Մենք առաքել ենք առաջին խմբաքանակը: Դա լիարժեք համալիր է: Մենք պատրաստվում ենք երկրորդ խմբաքանակն առաքել: Մեր գործընկերները պետք է վճարում կատարեն, իսկ գույքն արդեն փաստացի պատրաստ է առաքման»,-ասել է Ֆոմինը: Իրանն արդեն ցուցադրել է Ս-300 համակարգերի տարրերը Թեհրանում կայացած զորահանդեսներից մեկի ժամանակ: Իրանին Ս-300 համալիրներ առաքելու վերաբերյալ պայմանագիրը կնքվել էր 2007-ին, պայմանագրի գումարը գնահատվում էր $900 մլն: Սակայն խանգարեց ՄԱԿ ԱԽ բանաձևը, որով պատժամիջոցներ սահմանվեցին Իրանի դեմ: ՌԴ-ն միացավ պատժամիջոցներին և 2011-ին կասեցրեց պայմանագրի կատարումը: 2015-ի ապրիլին ՌԴ նախագահ Պուտինը հրամանագրով հանեց Իրանին Ս-300 համակարգերի առաքման արգելքը, որից հետո Իրանը հետ կանչեց ՌԴ դեմ հարուցված հայցը և վճարեց պայմանագրով նախատեսված գումարի մի մասը: 2016-ի գարնանը սկսվեցին առաքումները: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |