Վերին Լարսի անցակետը փակ կմնա մինչև հուլիսի 10-ը![]() 4 հուլիսի 2016 - 11:20 AMT PanARMENIAN.Net - Վերին Լարսի անցակետը շարունակում է փակ մնալ՝ քարաթափման հետևանքով: Նախնական տվյալներով՝ անցակետը մինչև հուլիսի 10-ը դեռևս փակ կլինի։ Հունիսի 23-ին, ժամը 16.40-ի սահմաններում Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն էր ստացվել, որ Վերին Լարսի անցակետից մոտ 2 կմ հեռավորության վրա (Վրաստանի տարածքում), Թերեք գետի վարարման հետևանքով ավտոճանապարհի 500-600 մ հատված ամբողջովին փլուզվել է, և այդ պատճառով փակվել է ՌԴ-Վրաստան սահմանային անցակետը: Անվտանգության նկատառումներից ելնելով նշված ավտոճանապարհով արգելվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Թերեք գետի մակարդակի բարձրացման հետևանքով առկա է ջրածածկման վտանգ, հիշեցնում է ԱԻՆ-ը, հայտնում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը: Ավելի վաղ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտը հայտնել էր, որ ավտոճանապարհի վնասված հատվածի վերականգնումը, նախնական հաշվարկներով, կտևի 15-20 օր: Տուժածներ չկան: ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը հունիսի 29-ին լրագրողներին հայտնել էր, որ անում են հնարավորինը, որպեսզի արագացնեն Լարսի անցակետի բացումը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |