Մխիթարյան. Հնարավոր է՝ մի օր հանդես գամ Զիդանի գլխավորությամբ![]() 4 հուլիսի 2016 - 12:14 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է իր կարիերային առնչվող մի շարք հարցերի: Խոսելով խաղացողների վարկածով Բունդեսլիգայի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելու մասին, Մխիթարյանն ասել է. «Հպարտանում եմ, որ ինձ տվեցին այդ մրցանակն ու ճանաչեցին լավագույնը Գերմանիայում: Դա մեծ նշանակություն ունի ինձ համար, ու կցանկանայի շնորհակալություն հայտնել ֆուտբոլիստներին», Marca պարբերականին հղումով գրում է Armsport.am-ը: Հարցին, թե ինչպե՞ս Բորուսիայի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելին հաջողվել է հասնել նման առաջընթացի ֆուտբոլիստի հետ, Մխիթարյանը պատասխանել է. «Նա մեծագույն մարզիչ է ու հիանալի ստրատեգ: Նա բացառիկ խաղային փիլիսոփայություն ունի: Նրա խաղաոճը հարձակողական է: Դա է իմ հաջողության պատճառը: Շնորհակալ եմ նրան հավատարմության ու վստահության համար»: Հարցին, թե կցանկանար մի օր հանդես գալ իր կուռքի՝ Զինեդին Զիդանի գլխավորությամբ, Մխիթարյանը պատասխանել է. «Զիդանը միշտ էլ իմ կուռքն է եղել, ով միշտ հիացմունք է առաջացրել ինձ մոտ: Կարծում եմ՝ նման առաջատարի մոտ կարելի է շատ բան սովորել: Ինչո՞ւ չաշխատեմ նրա հետ, եթե այդպիսի հնարավորություն ստանամ»: նա նաև հավելել է, որ չի խոսում իսպաներեն, սակայն կցանկանար սովորել այն: «Իսպանիայի առաջնությունն աշխարհի ուժեղագույն լիգաներից է, որտեղ տեխնիկապես բարձր մակարդակի ֆուտբոլ են խաղում: Երբեք չգիտեք, թե ինչպես կդասավորվի ձեր կարիերան»: Մխիթարյանի խոսքով, ժամանակակից ֆուտբոլը մեծ պրոֆեսիոնալիզմ է պահանջում ու ջանասիրաբար աշխատանք: «Տաղանդը և կարգապահությունը միասին՝ դա է իմ փիլիսոփայությունը: Ինձ նվիրել եմ ֆուտբոլին: Ինձ շատ է դուր գալիս կատարել փլեյմեյքերի պարտականություններ, քանի որ այդ դիրքում կարողանում եմ ցուցադրել իմ ներուժը: Այնուամենայնիվ, միշտ պատրաստ եմ կատարել մարզիչների կարգադրությունները»: Հուլիսի 2-ին Դորթմունդի «Բորուսիան» հաստատել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու մասին տեղեկությունները: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |