Արցախում ՊԲ մոտոհրաձիգները հարձակողական զորավարժություն են անցկացրել 4 հուլիսի 2016 - 12:01 AMT PanARMENIAN.Net - Պաշտպանության բանակի գնդապետ Թաթուլ Հայրապետյանի հրամանատարությամբ գործող բրիգադի ուժեղացված մոտոհրաձգային ստորաբաժանման զինծառայողներն Արցախի «Տիգրանակերտ» զորավարժարանում հարձակողական թեմատիկայով զորավարժություն են անցկացրել, հայտնում է razm.info-ն ՊԲ մամուլի ծառայության «Գոյամարտ» հեռուստածրագրի վրա հղումով: Տեսանյութի համաձայն՝ զորավարժությանը ներգրավված են եղել ինչպես տանկեր և հետևակի մարտական մեքենաներ, այնպես էլ ԶՍՈւ-23-4 «Շիլկա» զենիթային ինքնագնաց կայաններ: Զորավարժության ժամանակ պայմանական հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններից մոտոհրաձգային ստորաբաժանումն անցել է հարձակման և ջախջախել է թշնամու հիմնական ուժերը դասակների հենակետերում: Այնուհետև ստորաբաժանումը հետ է մղել հակառակորդի հակագրոհը և վերականգնել է առաջնագիծը: «Ըստ դիտարկումների՝ և մարտավարական գործողությունները, և կրակային խոցումը լավ են իրականացվել: Զորավարժության ընթացքում պլանավորած նպատակներին հասել ենք»,-ասել է զորավարժությանը մասնակցած զորամասի շտաբի պետ, փոխգնդապետ Արա Ալլահվերդյանը: Զորավարժության ավարտին անցկացվել է արդյունքների վերլուծություն, նշվել են բացթողումները և դրական արդյունքները, իսկ աչքի ընկած զինծառայողները արժանացել են վերադաս հրամանատարության խրախուսանքին: Վերջին շաբաթների ընթացքում Պաշտպանության բանակում անցկացվել են մի շարք այլ զորավարժություններ: Մասնավորապես բանակում անցկացվել է մեկական հետազոտական զորավարժություն տանկային և մոտոհրաձգային ստորաբաժանումների ներգրավմամբ: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ շենքի մոտից բերման ենթարկված 27 քաղաքացին ազատ է արձակվել Քննչական կոմիտեն նրանց կասկածում էր առևերույթ զանգվածային անկարգությունների մասնակցելու մեջ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը կմնան ազատության մեջ. Միջնորդությունը մերժվել է Հանրային մեղադրողը միջնորդություն էր ներկայացրել դատարան 3 ամիս կալանք պահանջելով նրանց համար ԱԱԾ-ն տվյալներ չի գտել Բագրատ սրբազանի՝ գործակալ լինելու մասին․ Նա պահանջում է ձերբակալել զրպարտողներին «Ստուգմամբ նման տվյալներ չեն հայտնաբերվել», - ասել են ԱԱԾ-ից Բագրատ սրբազանի գլխավորած երթը հեռացել է ՔԿ-ի մոտից․ «Մեր ասելիքն ասել ենք՝ հետամուտ ենք լինելու, որ պահանջը կատարվի» ՔԿ–ին կոչ են արել քրեական վարույթներ նախաձեռնել բռնի ուժ կիրառած ոստիկանների նկատմամբ |