Ռուս օդաչուները պատրաստվում են ՀՀ-ում կայանալիք մարտավարական զորավարժություններին 4 հուլիսի 2016 - 13:53 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում տեղակայված «Էրեբունի» ռուսական ավիաբազայի օդաչուները սկսել են պատրաստվել լայնածավալ մարտավարական զորավարժություններին, որոնք կանցնեն հուլիսի կեսին «Քամհուդ» և «Ալագյազ» զորավարժարաններում, հայտնում է ՌԴ Հարավային զինվորական շրջանի մամուլի ծառայությունը: «Չորրորդ սերնդի ՄիԳ-29, հարվածային Մի-24Պ և գրոհային Մի-8ՄՏ ուղղաթիռների օդաչուներն ուսումնամարզական թռիչքներ են կատարում նվազագույն և թույլատրելի նվազագույն բարձրության վրա`մշակելով օդային մարտ վարելու և ցամաքային օբյեկտներ գրոհելու խնդիրները»,-ասվում է հաղորդագրության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Օդաչուները նաև մշակում են հակառակորդի հակաօդային պաշտպանության համակարգերից խուսափելու հնարքները: Թռիչքներն իրականացվում են ինչպես միայնակ, այնպես էլ զույգերով ու խմբով, ցերեկային և գիշերային ժամերին բարձր լեռնային պայմաններում: Մարտավարական զորավարժություններին մասնակցում է ռուսական ավիացիոն միավորման ամբողջ կազմը: 2015-ի դեկտեմբերին Ռուսաստանը համալրել է Հայատանում գտնվող ռազմակայանը մարտկան և տրանսպորտային ուղղաթիռների նոր խմբաքանակով: Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսաստանյան ավիաբազան նույնպես Ռուսաստանի ԶՈւ Հարավային ռազմական շրջանի մեջ մտնող, Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի կազմում է: Ռազմական օդանավակայանը համատեղ օգտագործում են ՀՀ ԶՈւ-ի ստորաբաժանումները և ՀՀ-ում տեղակայված 102-րդ ռուսաստանյան ռազմաբազան։ «Էրեբունիում» են կայանում հայկական զինուժի Մի-8 և Մի-24 ուղղաթիռներ, ինչպես նաև ռուսաստանյան ռազմաբազայի ՄիԳ-29 կործանիչները: Այժմ «Էրեբունի» ավիաբազայում տեղակայված է չորրորդ սերնդի Միգ-29 9 կործանիչ: Հունվարին ռուսական ռազմակայանը ժամանակակից ռուսական արտադրության «Տախիոն» անօդաչու սարքեր է ստացել: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Fastex-ի աջակցությամբ Երևանում կայացել է One Run – First Run միջազգային խոշորագույն կիսամարաթոնը Կիսամարաթոնին մասնակցել է ավելի քան 1000 մարդ ՀՀ-ն հրաժարվել է 2027–ին ընդունել ԱՊՀ խաղերը ծանրաբեռնվածության պատճառով Հայաստանը պատրաստակամ է քննարկելու ԱՊՀ 2029-ի խաղերն ընդունելու հնարավորությունը Միրզոյանն Էստոնիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ օրակարգն ու տարածաշրջանային զարգացումները Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքը Reuters. Պուտինը համաձայն է բանակցել հրադադարի մասին, բայցև պատրաստ է շարունակել պատերազմը Պուտինը պատրաստ է հրադադարի, եթե ամրագրվի առկա առաջնագիծը |