Խաչատրյանը և Բեռլիոզը Հայաստանի ֆիլհարմոնիկի կատարմամբ՝ Մարիինյան թատրոնում![]() 4 հուլիսի 2016 - 13:04 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հուլիսի 12-ին «Սպիտակ գիշերների աստղերը» 24-րդ փառատոնի շրջանակում ելույթ է ունենալու Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնում: Այս մասին տեղեկացրել են նվագախմբից: Որպես մենակատար հանդես է գալու ջութակահարուհի Անուշ Նիկողոսյանը: Նվագախումբը ղեկավարելու է դիրիժոր Էդուարդ Թոփչյանը: Աշխարհի ամենահայտնի և խոշոր օպերայի և բալետի թատրոններից մեկում հայկական ֆիլհարմոնիկ նվագախումբը կատարելու է Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը և Էկտոր Բեռլիոզի Ֆանտաստիկական սիմֆոնիան, հայտնում է Panorama.am-ը: «Սպիտակ գիշերների աստղերը» 24-րդ փառատոնը մեկնարկել է մայիսի 26-ին և կշարունակվի մինչև հուլիսի 24-ը: Փառոտոնի շրջանակում կայանալու է քան 160 ներկայացում և համերգ համաշխարհային բեմերի աստղերի մասնակցությամբ, երեք օպերայի և երկու բալետի պրեմերա, ելույթ է ունենալու տաս հրավիրված կոլեկտիվ: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |