«ԹմբաԹա» էթնիկ ռոք խումբը կմասնակցի ԱՄՆ «Ֆոլքլայֆ» փառատոնին![]() 4 հուլիսի 2016 - 13:54 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և Սմիթսոնյան ինստիտուտի համագործակցության շրջանակում Հայաստանում գործող «Իմ Հայաստան» ծրագրի աջակցությամբ առաջիկայում Վաշինգտոն կմեկնի Երևանի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի «ԹմբաԹա» երիտասարդական ժողովրդական ռոք խումբը՝ մասնակցելուՎաշինգտոնում ամեն տարի անցկացվող «Ֆոլքլայֆ» փառատոնին: Բացի «ԹմբաԹա»-ից, փառատոնում հայկական էթնիկ երաժշտությունը ժամանակակից հնչյունային ձևավորմամբ կներկայացնի նաև Լոս Անջելեսում հիմնադրված «Հայկական հանրային ռադիո» խումբը: Փառատոնային մի քանի համերգների ժամանակ էլ երկու խումբը հանդես կգա համատեղ: «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հաղորդակցման բաժնի ղեկավար Զառա Բուդաղյանն ասել է, որ «Հայկական հանրային ռադիո»-ի հետ «ԹմբաԹա»-ն առաջին անգամ է բեմ բարձրանալու. «Փառատոնի կազմակերպիչներն են նպատակահարմար գտել, որ երկու խումբը նաև համատեղ ելույթներ ունենան», մեջբերում է Aravot.am-ը: «Բամբիռ» ռոք խմբի երաժիշտ Արիկ Գրիգորյանի նախաձեռնությամբ չորս տարի առաջ ստեղծված «ԹմբաԹա»-ն 12-22 տարեկան երեսուն անդամ ունի: Նրանցից տասը Վաշինգտոնում կմասնակցեն փառատոնին: 18-ամյա վոկալիստ Քրիստինե Եղիազարյանը նրանցից մեկն է. «Մենք ներկայացնում ենք հայկական ավանգարդ ֆոլկ երաժշտություն՝ դրան տալով ռոքային, ռեգիի, հիփ-հոփի, բլյուզի, ջազի երանգներ: Քանի որ մեր երիտասարդությունն այսօր շատ քիչ է լսում մեր ազգային երաժշտությունը՝ փոխարենը լսելով այլ ազգերի խառնուրդ երգերը, դրա համար մենք փորձում ենք այդ երաժշտությանը տալ այնպիսի երանգ, որը կգրավի նրանց ու կլսեն իրենց ազգայինը: Այդ երգերը ձանձրալի չեն, ինչպես կարծում են շատերը: Եթե փորձենք դրանք լսել, հասկանալ, կտեսնենք տարիների ցավը, տառապանքն ու ուրախությունը, որ հայերն ունեցել ու արտահայտել են այդ երգերում»,- ասում է Քրիստինեն: «ԹմբաԹա»-ն Վաշինգտոն կմեկնի հուլիսի 4-ին, ելույթ կունենա 6-ին, 7-ին, 8-ին և 9-ին: Խումբը մեկնելու է ոչ լրիվ կազմով: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |