Ստամբուլում Արա Գյուլերի թանգարանի բացման մասին համաձայնագիրը կնքված է 4 հուլիսի 2016 - 14:36 AMT PanARMENIAN.Net - Ստամբուլահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերի և թուրքական «Դողուշ» ընկերության միջև համաձայնագիր է ստորագրվել այն մասին, որ Թուրքիայում կհիմնվի առաջին լուսանկարչական թանգարանը, որում ներկայացվելու են Գյուլերի ստեղծագործությունները: Թանգարանը միջազգային բնույթ է ունենալու, Ստամբուլի հայկական «Ժամանակ» պարբերականին հղումով գրում Արցախպրեսսը: Համաձայնագրի ստորագրման արարողությանը մասնակցել են Գյուլերը, «Դողուշ» ընկերության նախագահ Ֆերիթ Շահենքը, ինչպես նաև ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հյուսնյու Աքհանը: Շահենքը հայտնել է, որ թանգարանն իր հովանու ներքո է առնելու Գյուլերի բոլոր ստեղծագործությունները: Որպես թանգարանի շենք օգտագործվելու է Բեյօղլու թաղամասում գտնվող այն շինությունը, որտեղ ծնվել, մեծացել և որոշ ժամանակ որպես աշխատավայր է կիրառել լուսանկարիչը: Թանգարանում ներկայացվելու են Արա Գյուլերի գրքերը, նոթերը, անձնական իրերը, մրցանակները, պաստառները, ժողովածուները և այլն: 2015-ի դեկտեմբերին մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը PanARMENIAN.Net ին հայտնեց, որ Հայաստանում աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերի թանգարանի ստեղծման հարցը դիտարկվում է ՀՀ մշակույթի նախարարության կողմից: Նրա խոսքով, Երևանում թանգարանի բացմանը խոչընդոտում է շենքի հարցը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |