Ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանը՝ երիտասարդական ԱԱ լավագույն մարզիկ![]() 4 հուլիսի 2016 - 16:04 AMT PanARMENIAN.Net - Ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ, պատանեկան Օլիմպիական խաղերի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը ճանաչվել է աշխարհի երիտասարդական առաջնության լավագույն մարզիկ: Հայ մարզիկը ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կողմից ճանաչվել է մրցաշարի լավագույն մարզիկ Թբիլիսում կայացած աշխարհի առաջնությունից հետո, տեղեկացնում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը: Թբիլիսում կայացած ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունում Մարտիրոսյանը (+105 կգ) պոկում վարժություն բարձրացրեց բոլոր երեք մոտեցումներն էլ: Նախ 175 կգ, հետո 182 կգ և վերջում էլ 187 կգ և նվաճեց փոքր ոսկե մեդալ: Հրումում պատանեկան Օլիմպիական խաղերի չեմպիոնը նախ գլխավերևում պահեց 210 կգ, այնուհետ 220 կգ և 225 կգ և կրկին արժանացավ փոքր ոսկե մեդալի: Երկամարտի 412 կգ արդյունքով Մարտիրոսյանը դարձավ երիտասարդների աշխարհի առաջնության չեմպիոն: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |