ՀՀ-ում նորածնի նևրոլոգիական շեղումները կանխարգելող մեթոդ է գործածվել 4 հուլիսի 2016 - 16:47 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 4-ին տեղի է ունեցել «Հայաստանում նեոնատոլոգիայի զարգացումը» թեմայով միջազգային համաժողովը, որի ընթացքում նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիայի նախագահ, ԵՊԲՀ Մուրացան հիվանդանոցային մանկական և նորածնային վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Հրանտ Կալենտարյանը ներկայացրել է նորածինների թերապևտիկ հիպոթերմիայի գործածման իրենց առաջին փորձի արդյունքները: Նրա խոսքով՝ չափավոր հիպոթերմիան կարող է բարձրացնել երեխայի կենսունակությունը, ինչպես նաև կանխել նևրոլոգիական շեղումները: «Ամենակարևոր եզրակացությունը, որ մենք այս բուժման մեթոդը կիրառելիս ստացանք, բարդացման վտանգի բացակայությունն է: Որևէ լուրջ բարդացում չենք ունեցել». - ասել է Կալենտարյանը, մեջբերում է Ա1+-ը: Նրա խոսքով՝ հիպոթերմիայի բուժում ստացած իրենց առաջին հիվանդն արդեն 1,5 տարեկան է, բայց դեռ վաղ է խոսել արդյունավետության մասին: Կալենտարյանը նշել է նաև, որ համաշխարհային պրակտիկայում այս բուժումն արդեն ստանդարտ կիրառվում է և ապագայում Հայաստանում էլ իրենք փորձելու են ներդնել այն: «Տարբեր հեղինակների տվյալներով՝ հիպոթերմիայի բուժում չստացած երեխաների 20-50 տոկոսի մոտ լուրջ նևրոլոգիական շեղումներ կան»,-նշել է բժիշկը: Համաժողովը կազմակերպել էր Հայկական ակնաբուժության նախագիծը՝ ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող «Հայաստանում նեոնատալ ծառայությունների որակի բարելավման» ծրագրի շրջանակներում և Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի հետ գործակցությամբ: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |