ՌԴ ԱԳՆ. Նժդեհին արձան տեղադրելը Երևանի գործն է 4 հուլիսի 2016 - 19:33 AMT PanARMENIAN.Net - Նժդեհի արձանի տեղադրումը Հայաստանի ներքին գործն է: Այդ մասին է հայտարարել ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Երևանում: «Խնդրում եմ գտնել նախկինում արած իմ մեկնաբանությունն ու բառացի մեջբերել այն: Նաև խնդրում եմ՝ չխեղաթյուրել իմ հնչեցրած բառերը, որովհետև այդպիսով դուք վնաս եք հասցնում: Եվ դա, բնականաբար, այն մարդկանց օգտին է, ովքեր Հայաստանի բարեկամները չեն», - ասել է նա, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Մայիսի 25-ին հայ պետական և ռազմական գործիչ Գարեգին Նժդեհի արձանը տեղադրվել է Վերնիսաժին հարող զբոսայգում: Քանդակագործն է Գագիկ Ստեփանյանը, ճարտարապետը` Ասլան Մխիթարյանը: Արձանի բացումը տեղի է ունեցել մայիսի 28-ին՝ նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությամբ: Արձանը բացել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Գարեգին Նժդեհի ծոռը՝ Արմեն Բաբայանը: ՀՀ նախագահը ծաղիկներ է դրել արձանին և հարգանքի տուրք մատուցել ականավոր գործչի հիշատակին: Հունիսի 10-ին Զախարովան հայտարարել էր, որ «Մոսկվան զարմացած է Երևանում Վերմախտի «Հայկական լեգիոնի» հիմնադիրներից մեկի՝ գեներալ Գարեգին Նժդեհի արձանի տեղադրմամբ»: Միաժամանակ Զախարովան նշել էր, որ Մոսկվայի համար հիմնական ցուցիչը Երևանի վերաբերմունքն է Հայրենական պատերազմում հաղթանակի հիշատակի պահպանմանը և մայիսի 9-ի տոնին: Նա նաև հիշեցրել է, որ Հայաստանը ՄԱԿ ռասիզմի, նացիզմի ու նեոնացիզմի դեմ պայքարի կոչ անող բանաձևի համահեղինակն է: «Պատմության հետ կապված հարցերն իսկապես շատ բարդ են, և ամոթ նրանց, ովքեր օգտագործում են այդ հարցերն իրենց քաղաքական նպատակների համար այնպես, ինչպես շատերն արեցին՝ խեղաթյուրելով իմ մեկնաբանությունները»,- նշել է Զախարովան: Նա նաև ընդգծել է, որ Մոսկվան զգում է հայ գործընկերների հուսալի թիկունքը նացիզմի հերոսականացման ցանկացած հնարավորություն բացառելու հարցում: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | «Երևանի բալետային փառատոն»՝ Թումանյանի անվան զբոսայգում Բացօթյա փառատոնի ներկայացումների սկիզբը 20:00–ին է Միրզոյանը՝ Վիեննայում․ Պետք է արգելել միջուկային օբյեկտների վրա զինված հարձակումները և հարձակման սպառնալիքները Նա նշել է, որ Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը Չտարածման մասին պայմանագրին ՀՀ և Չեխիայի ԱԳ նախարարները խոսել են ԵՄ հարթակում համագործակցության մասին Միրզոյանն ասել է, որ Հայաստանն էականորեն խորացնում է հարաբերությունները ԵՄ հետ բոլոր ուղղություններով Միրզոյանն ու Գրոսսին անդրադարձել են ՀԱԷԿ–ի հետագա ապահով և անվտանգ շահագործմանը Միրզոյանն ասե էլ որ ՀՀ–ն ձեռնարկել է անհրաժեշտ միջոցներ ատոմակայանի կյանքը մինչև 2036 թվականը երկարաձգելու համար |