Ռուսաստանը պետք է օգնի Հայաստանին ենթակռուցվածքների ապաշրջափակման գործում

PanARMENIAN.Net - Ռուս-հայկական հարաբերություններում անհրաժեշտ է անվտանգության եւ տնտեսության ոլորտներում համագործակցությունից անցնել առավել խորացված համագործակցության, որը կներառեր անվտանգության միասնական տարածքի, միասնական տնտեսական տարածքի, միասնական մշակութա-մարդասիրական եւ, մասնակիորեն, քաղաքական տարածքի ձեւավորում: Այդ մասին հայտարարել է ՌԴ Հանրային պալատի անդամ, Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Սերգեյ Մարկովը: «Մասնավորապես, ես գտնում եմ, որ մեր երկրների քաղաքացիները, որոնք Հայաստանից տեղափոխվում են Ռուսաստան եւ հակառակը, պետք է օգտվեն քաղաքացիական բոլոր իրավունքներից: Մեկ այլ կարեւոր ուղղությունն այն է, որ մենք պետք է ավելի շատ մտածենք իրական խնդիրների լուծման մասին, այլ ոչ թե «բազմաուղղվածության» պահպանման մասին: «Բազմաուղղվածության» դեմագոգիայից հարկավոր է անցնել առավել ռազմավարական դաշինքների: Տնտեսության ոլորտում անհրաժեշտ է համատեղ նախագծերի զարգացում: Հայտնի է, որ Ռուսաստանի սեփականություն դարձած հայկական ձեռնարկությունները դեռեւս անբավարար են զարգանում: Ես գտնում եմ, որ դա քաղաքական սխալ է: Մենք պետք է օգտագործենք մեր ռեսուրսներն այդ ձեռնարկությունները աշխատեցնելու համար: Ռուսաստանը պետք է օգնի Հայաստանին ապաշրջափակել նրա ենթակռուցվածքները: Մենք պետք է նաեւ պահպանենք եւ զարգացնենք միասնական մշակութային տարածքը, այդ թվում, Հայաստանում ռուսաց լեզվի զարգացման միջոցով»,-հայտարարել է Սերգեյ Մարկովը, հաղորդում է kreml.org-ը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---