Ահաբեկիչը պայթեցրել է իրեն Մեդինայում` Մարգարեի մզկիթի մոտ![]() 5 հուլիսի 2016 - 14:13 AMT PanARMENIAN.Net - Մահապարտ ահաբեկիչը գործի է դրել պայթուցիկ սարքը Սաուդյան Արաբիայի Մեդինա քաղաքում` Մարգարեի մզկիթի հարևանությամբ գտնվող անվտանգության ուժերի հենակետից ոչ հեռու: Պայթյունի հետևանքով անվտանգության ուժերի 2 աշխատակից է զոհվել, ևս 4-ը` լուրջ վնասվածքներ է ստացել: Մահապարտը պայթեցրել է իրեն անվտանգության ուժերի աշխատակիցների շրջանում`մզկիթից ոչ հեռու: Դա տեղի է ունեցել, երբ անվտանգության աշխատակիցները սնվում էին հերթապահությունից հետո, հայտնում է ՌԻԱ Նովոստին «Ալ Արաբիա» հեռուստաալիքի վրա հղումով: Սաուդյան ոստիկանությունը շրջափակել է պատահարի վայրը, սակայն մզկիթը նախկինի պես բաց է այցելությունների համար և հարյուրավոր մարդիկ գնում են աղոթելու: Ըստ Մեդինայի իշխանությունների, Ռամադան սրբազան ամսվա ընթացքում մահմեդականների համար սրբազան քաղաք է այցելում մոտ 2 մլն ուխտավոր: Նախկինում պայթյուն էր որոտացել էլ Քաթիֆ քաղաքում, որտեղ նույնպես մահապարտ ահաբեկիչ է պայթել: Ըստ նախնական տվյալների, զոհեր այցելուների թվում չկան: Հուլիսի 4-ին մահապարտ ահաբեկիչը փորձել է պայթեցնել իրեն Ջիդե քաղաքում ԱՄՆ հյուպատոսությնա մոտ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |