Ռուսական ռազմակայանի դիպուկահարների դաշտային հավաքները մեկնարկել են 5 հուլիսի 2016 - 14:34 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի «Քամհուդ» զորավարժարանում սկսվել են ռուսական ռազմակայանի դիպուկահարների դաշտային հավաքները: Հավաքին մասնակցում է ավելի քան 100 դիպուկահար: «Հիմնական ուշադրությունը սևեռված է լինելու զինծառայողների տակտիկական և կրակային պատրաստության վրա` հաշվի առնելով բարձրլեռնային «էքստրեմալ» պայմանները»,-հայտնում է հարավային զինվորական շրջանի մամուլի ծառայությունը: Հայտնի է, որ մարզումների հիմնական մասն անցկացվելու է երեկոյան ժամերին` գիշերային տեսողություն ապահովող սարքերի օգտագործմամբ: Հատուկ մասնագիտացած կենտրոնում նախապատրաստված հրահանգիչները վարժանքներ կանցկացնեն նորակոչիկների հետ` անհատական թիրախավորման և «Դրագունով» դիպուկահար հրացանով կարևոր նպատակակետեր ընտրելու գործում: Անծանոթ տեղանքում կողմնորոշվելու ընթացքում զինվորականները կսովորեն կիրառել նավիգացիոն սարքեր, հեռաչափեր և օդերևութաբանական կայաններ, որոնք առկա են «Ռատնիկ» հանդերձանքում, որը սպառազինության է ընդունվել 2016-ին: Դիպուկահարների համար նախատեսված է նաև ֆիզիկական պատրաստության հատուկ դասընթաց: Դիպուկահարների պարապմունքները կավարտվեն դիպուկահարների մրցումներով, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ |