33 երիտասարդ մասնագետ ՀՀ-ից և սփյուռքից կդասավանդի մարզերի դպրոցներում![]() 5 հուլիսի 2016 - 14:03 AMT PanARMENIAN.Net - Նոր ուսումնական տարում Teach for Armenia-ի կողմից ընտրված, բարձր որակավորում ունեցող 33 երիտասարդ մասնագետ կմեկնի Հայաստանի մարզեր՝ դասավանդելու մասնագետների պակաս ունեցող դպրոցներում: Teach For Armenia («Դասավանդի՛ր, Հայաստան») կրթական հիմնադրամը, Scholae Mundi Armenia և «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամների հետ համատեղ, UWC Dilijan քոլեջում հուլիսի 4-ին կազմակերպել է Teach For Armenia-ի 2016-ի ծրագրի մասնակիցների առաքելության մեկնարկի արարողությունը: Միջոցառման հյուրերն էին ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ծրագրի մասնակից դպրոցների, մարզային իշխանությունների ներկայացուցիչներ, ոլորտի մասնագետներ: Teach For Armenia հիմնադրամը գործակցում է Հայաստանի հինգ մարզի 40 դպրոցի հետ: Երիտասարդ մասնագետների նոր խումբը կմիանա 2015-ի՝ 14 մասնակիցներից կազմված խմբին, ովքեր արդեն մեկ տարի է, ինչ դասավանդում են Լոռու, Տավուշի, Արմավիրի և Գեղարքունիքի մարզերի դպրոցներում: Այս տարի ծրագիրը կընդգրկի նաև Արագածոտնի մարզը: Teach For Armenia -ի գործադիր տնօրեն և համահիմնադիր Լարիսա Հովհաննիսյանը, Scholae Mundi Armenia, IDeA հիմնադրամների, UWC Dilijan քոլեջի համահիմնադիր և Teach For Armenia-ի տնօրենների խորհրդի անդամ Վերոնիկա Զոնաբենդը ողջունեցին ծրագրի մասնակից երիտասարդներին և հայտարարեցին Teach for Armenia 2016 ծրագրերում նրանց ներգրավման մասին: «Դուք մեծ պատասխանատվություն եք ստանձնել: Հիշե՛ք, որ դուք բացառիկ հնարավորություն ունեք ձեր ներդրումը կատարելու Հայաստանի գալիք սերնդի կայացման գործում: Ձեր պատասխնատվությունն է ոչ միայն ապահովել ձեր աշակերտների ակադեմիական առաջընթացը, այլև բացահայտել յուրաքանչյուր աշակերտի ողջ ներուժը»,-նշել է Հովհաննիսյանը։ Teach For Armenia և Scholae Mundi Armenia հիմնադրամները 2016-ին միավորել են ջանքերը՝ յուրաքանչյուր երեխայի համար մատչելի և հավասար կրթական հնարավորություն ապահովելու նպատակով: Scholae Mundi Armenia առաքելությունն է աջակցել Հայաստանի կրթության ոլորտում առավել առաջատար մոտեցումների տարածմանը, որոնք երկարաժամկետ հեռանկարում սոցիալական փոփոխությունների կատալիզատոր կդառնան: Teach for Armenia-ի ծրագրի մասնակիցները ինչպես Հայաստանից (Երևանից և մարզերից), այնպես էլ սփյուռքի հայկական համայնքներից են: Teach for Armenia-ի ծրագրի մասնակիցները դասավանդում են հանրակրթական ծրագրով նախատեսված բոլոր առարկաները՝ շեշտը դնելով հատկապես ճշգրիտ գիտությունների, բնագիտական առարկաների և օտար լեզուների ուսուցանման վրա։ Մինչև մարզերի դպրոցներում աշխատանքի մեկնելը՝ երիտասարդ մասնագետները կմասնակցեն «Ամառային ինստիտուտ 2016» վերապատրաստման վեցշաբաթյա վերապատրաստման ինտենսիվ դասընթացին, որի նպատակն է մասնակիցներին նախապատրաստել իրենց երկամյա դասավանդման հանձնառությանը։ Մարզերի դպրոցներում դասավանդելու ընթացքում նրանք ոչ միայն փոխանցելու են գիտելիքներ, հմտություններ և արժեքներ, այլև դառնալու են համայնքի լիիրավ անդամ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |