Amnesty. Սիրիացի ապստամբներն առևանգում, խոշտանգում և սպանում են խաղաղ բնակիչներին![]() 5 հուլիսի 2016 - 15:44 AMT PanARMENIAN.Net - Սիրիական Հալեպի և Իդլիբի շրջանում գործող զինյալ խմբավորումները ռազմական հանցագործություններ են կատարում: Այդ մասին ասվում է միջազգային իրավապաշտպան Amnesty International (AI)-ի զեկույցում, որը հրապարակվել է հուլիսի 5-ին: Ըստ իրավապաշտպանների, ապստամբներն առևանգում, խոշտանգում և սպանում են խաղաղ բնակիչներին, գրում է Deutsche Welle-ն: Ինչպես հայտարարել է Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում Amnesty International (AI)-ի տարածաշրջանային ծրագրերի տնօրեն Ֆիլիպ Լյուտերը, խաղաղ բնակիչները մշտական վախի մեջ են: «Հալեպում և Իդլիբում զինյալները միանգամայն ազատ ռազմական հանցագործություններ են կատարում և խախտում են միջազգային հումանիտար իրավունքը»,-ասել է Լյուտերը: Նա հավելել է նաև, որ ապստամբները օգտագործում են բռնության նույն մեթոդները, ինչ կանոնավոր սիրիական ուժերը: Զեկույցում ասվում է առևանգման 24 դեպքի մասին, ինչպես նաև խոշտանգումների 5 դեպքի մասին: Սիրիացի քաղաքական ակտիվիստներից մեկը պատմել է, թե ինչպես են իրեն առևանգել 2015-ի ապրիլին Հալեպում և 3 օր շարունակ կտտանքների ենթարկել. Կախում էին ձեռքերից, ծեծում, իսկ հետո ազատ են արձակել` նետելով ճամփի եզրին: Մեկ այլ ակտիվիստ պատմել է, որ 2014-ի հուլիսին նրան 2 ամիս շարունակ պահել են անազատության մեջ, խոշտանգումների ենթարկել ու ծեծել` ստիպելով խոստովանական ինչ-ինչ ցուցմունքներ ստորագրել: Սիրիայի ապստամբ խմբավորումները զինված պայքար են մղում Սիրիայի օրինական կառավարության դեմ: Գրոհայինները հիմնականում սուննի արաբներ են, սակայն նրանց են միացել նաև քրդերից, սիրիացի թուրքմեններից, պաղեստինցիներից, լիբիացիներից բաղկացած խմբեր: Զինյալ խմբավորումների անդամներ են նաև գրոհայինները Լիբանանից, Թունիսից, Սաուդյան Արաբիայից, այլ երկրներից: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |