Բաքու. Ադրբեջանն երբեք թույլ չի տա օգտագործել իր տարածքը հարեւանների հետ պատերազմի համար

PanARMENIAN.Net - Ադրբեջանն երբեք հնարավորություններ եւ պայմաններ չի ստեղծի իր տարածքը երրորդ ուժերի կողմից հարեւան պետությունների դեմ օգտագործելու համար: Այդ մասին ասվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության շաբաթ օրը տարածած հայտարարության մեջ: Հայտարարության մեջ նշվում է, որ լինելով միջազգային կոալիցիայի անդամ, Բաքուն իր օդային տարածքը տրամադրեց հակաահաբեկչական գործողությանն աջակցելու համար: Սակայն Ադրբեջանը մտադիր չէ իր տարածքը տրամադրել հարեւանների դեմ ուղղված գործողությունների համար, հաղորդում է Day.az-ը:



Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Մեթյու Բրայզան, լինելով Թբիլիսիում, հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները կցանկանային անհրաժեշտության դեպքում հնարավորություն ունենալ օգտագործել Ադրբեջանի օդակայանները:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---