Ռուսաստանը չի միացել ԵԱՀԿ ԽՎ Թբիլիսյան հռչակագրին![]() 5 հուլիսի 2016 - 16:01 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովն ընդունել է Թբիլիսյան հռչակագրի նախագիծը, որին ռուսական պատվիրակությունը հավանություն չի տվել: 57 երկրի ավելի քան 700 պատվիրակ Թբիլիսիում ընթացող Խորհրդարանական վեհաժողովի նիստում քննարկել է գլոբալ միգրացիայի, տնտեսական գործակցության, անվտանգության և մարդու իրավունքների ոլորտին առնչվող հարցեր: Նստաշրջանն առաջին անգամն է անցկացվում Վրաստանում, այն մեկնարկել է հուլիսի 1-ին: «Մենք կարողացանք մասնակցել միջոցառմանը, որտեղ գրեթե բոլոր պատվիրակները կարողացան իրենց դիրքորոշումն արտահայտել, սակայն կան որոշ բանաձևեր, որոնք ոչ մի կերպ չեն նպաստի եվրոպական անվտանգության ամրապնդմանը և մեծապես քաղաքական բնույթ են կրում: Ուստի մենք չենք կարող դրական քվեարկել Թբիլիսյան հռչակագրի ընդհանուր փաթեթի համար»,-հայտարարել է նիստում ռուսական պատվիրակության անդամը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Քվեարկության արդյունքում նախագիծը հաստատվել է, քանի որ դրա օգտին է քվեարկել 122 մարդ, դեմ` 6-ը, իսկ 7-ը ձեռնպահ է մնացել: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |