ՀՀ ՊՆ. Ադրբեջանցի զինվորի՝ հայ դիպուկահարի կրակոցից զոհվելու լուրն ապատեղեկատվություն է

ՀՀ ՊՆ. Ադրբեջանցի զինվորի՝ հայ դիպուկահարի կրակոցից զոհվելու լուրն ապատեղեկատվություն է

PanARMENIAN.Net - Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ հուլիսի 5-ին հայ-ադրբեջանական սահմանին զոհվել է Ադրբեջանի Զու զինծառայող Ալիև Վուսալ Ամիր օղլուն՝ հայկական կողմի դիպուկահարի կրակոցից, գրում է ադրբեջանական APA գործակալությունը:

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրեց PanARMENIAN.Net ին, որ այս լուրն ադրբեջանական կողմի ապատեղեկատվությունն է:

Հունիսի 22-ին ԵԱՀԿ հերթական դիտարկումը ՀՀ և Ադրբեջանի սահմանին անցել է առանց միջադեպերի: Դիտարկումը տեղի է ունեցել ՀՀ Տավուշի մարզի և Ադրբեջանի Թովուզի շրջանի ուղղությամբ: Հայաստանի կողմից դիտարկմանը հետևել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն և Փիթեր Շվեդբերը:

Ադրբեջանական կողմից դիտարկմանը հետևել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը և Սայմոն Թիլլերը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---