ՅՈՒՆԵՍԿՕ-ն հրաժարվել է հոգ տանել Ղրիմի Տավրիկյան Խերսոնես ազգային արգելոցի մասին![]() 5 հուլիսի 2016 - 17:30 AMT PanARMENIAN.Net - ՅՈՒՆԵՍԿՕ-ն հրաժարվել է հոգ տանել Տավրիկյան Խերսոնեսի հուշարձանների մասին: Այս մասին տեղեկացրել է ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը, բացատրելով, թե Ղրիմի՝ ՌԴ կազմ մտնելուց հետո ավելի բարենպաստ պայմաններ են ստեղծվել թերակղզու հուշարձանների պահպանության համար։ 2013-ին արգելոցը մտցվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգության ցանկ: Միևնույն ժամանակ Նարիշկինը ՅՈՒՆԵՍԿՕ-ի այս որոշումը գնահատել է որպես «քաղաքական դրդապատճառներ»։ «Նման հարցերի քաղաքականացումը որևէ լավ բանի չի բերի: Ժամանակն է խոստովանել, որ եթե ղրիմցի գիտնականեր, հնագետները կարողացել են պաշտպանել այդ եզակի հուշարձանները ուկրաինական ղեկավարության ժամանակ, ապա այժմ ստեղծվել են ավելի բարենպաստ պայմաններ համատեղ գիտական աշխատանքների համար»,- հավելել է Պետդումայի խոսնակը, ՌԻԱ Նովոստիին հղումով գրում է Panorama.am-ը: Տավրիկյան Խերսոնես ազգային արգելոցը խոշորագույն թանգարանային և գիտահետազոտական կառույց է, որի մեջ մտնում են հնագույն քաղաքավայր, յուրատեսակ գյուղատնտեսական շրջաններ, Չեմբալո ու Կալամիտա միջնադարյան ամրոցները: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |