Օլիմպիական խաղերի պաշտոնական երգն է ներկայացվել (վիդեո)![]() PanARMENIAN.Net - Ամառային Օլիմպիական խաղերի կազմ-կոմիտեն հանրությանն է ներկայացրել 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի երգը: Հատուկ այս խաղերի համար գրված երգն ունի «Սիրտ և հոգի» անվանումը: Այն կատարում է բրազիլացի DJ Տիագուինյոյը և Պրոյոտայը, տեղեկացնում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը: Հեղինակների կարծիքով այս երգն իր մեջ կրում է բրազիլական երանգներ և ունի բրազիլական ոգի: Խաղերի բացման պաշտոնական արարողությունը կկայանա օգոստոսի 5-ին Ռիոյի լեգենդար «Մարականա» մարզադաշտում: Օգոստոսի 5-ից 21-ը`17 օրերի ընթացքում աշխարհի 206 երկրից մոտ 10,500 մարզիկ կմրցի 306 մեդալի հավաքածուների համար: Օլիմպիական խաղերը կանցկացվեն Ռիոյի 4 շրջանում` Կոպակաբանայում, Մարականայում, Դեոդորոյում և Բարայում գտնվող 33 մարզական կառույցներում: Հայաստանը հուլիսի 5-ի դրությամբ ունի օլիմպիական 29 ուղեգիր: Հղումներ թեմայով. Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |