ՃՈ. Որոնք են նվազ նշանակության իրավախախտումները 5 հուլիսի 2016 - 18:05 AMT PanARMENIAN.Net - Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նախատեսված նվազ նշանակության իրավախախտումների դրույթը երկու մասի է բաժանվում: Այս մասին հայտնել է ճանապարհային ոստիկանության իրավաբանական բաժնի պետ Արման Չիլինգարյանը: Նրա խոսքով՝ առաջինի մեջ են մտնում այն դեպքերը, երբ որոշակի ժամանակահատվածում վարորդի կողմից իրավախախտումը վերացնելու դեպքում պատատասխանատվություն չի կիրառվում, իսկ երկրորդն այն դեպքերն են, երբ կախված որոշակից իրավիճակից, իրավախախտումը կատարելու պայմաններից, վտանգավորության աստիճանից ուղղակի պատասխանատվության միջոց չի կիրառվում և նախազգուշացվում է արվում: «Առաջին մասի մեջ կարող ենք ընդգրկել այնպիսի իրավախախտումներ, ինչպիսիք են թաղանթապատված ապակիներով վարելը, առանց համապատասխան փաստաթղթի տրանսպորտային միջոց վարելը կամ տեխզննման կտրոնը առանց փակցնելու վարելը»,-ասել է Չիլինգարյանը, գրում է Panorama.am-ը: Նրա դիտարկմամբ՝ բոլոր դեպքերում նախատեսված է, եթե իրավախախտման կատարման տեղում վարորդը վերացնում է իրավախախտումը, ապա նրա նկատմամբ ընդհանրապես պատասխանատվության միջոց չի կիրառվում: ՃՈ իրավաբանական բաժնի պետը միաժամանակ նշել է, որ մարդիկ ուղղակի օգտվում են այս նախազգուշացման դրույթից և նույնիսկ ունեցել են դեպքեր, որ մեկ տրանսպորտային միջոցի նկատմամբ նույն իրավախախտման համար 11 արձանագրություն է կազմվել: Այսինքն վարորդը 24 ժամվա ընթացքում վերացրել է իրավախախտումը, հետո նորից կատարել է. «Այստեղ խնդիր կա հակառակ ուղղությամբ և պետք է այնպիսի նորմեր մշակվեն, որ մարդիկ չկարողանան օգտվել նման հնարավորությունից և պարբերաբար չկրկնեն իրավախախտումը»: 2016-ի հունվարին ուժի մեջ է մտել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը և օրենքին կից ներկայացված օրենքների փաթեթը, որը երթևեկության կանոնների որոշ խախտումների համար նախատեսված պատժին վերաբերվող մի շարք փոփոխություններ է ներառում: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |