ՀՀ նախագահը բասկետբոլի հավաքականի անդամներից մեդալ ու գնդակ է նվեր ստացել![]() 5 հուլիսի 2016 - 19:20 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է բասկետբոլի Եվրոպայի փոքր երկրների առաջնության չեմպիոն դարձած Հայաստանի բասկետբոլի հավաքականի անդամներին և Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի ղեկավար կազմի ներկայացուցիչներին: Հանրապետության նախագահը շնորհավորել է հանդիպման մասնակիցներին, ինչպես նաև մեր բոլոր հայրենակիցներին՝ հավաքականի փայլուն հաղթանակի կապակցությամբ, մաղթել հետագա նորանոր հաջողություններ: «Դուք ապացուցեցիք այն պարզ ճշմարտությունը, որ Հայաստանը մի երկիր է առանց սփյուռքի՝ առանց մեր քույրերի ու եղբայրների և մեկ այլ երկիր՝ սփյուռքով: Ակնհայտ է՝ միասնությունը բերում է այսպիսի հաղթանակների»,-ընդգծել է Սարգսյանը: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բասկետբոլի հավաքականի անդամներին և նրանց մարզիչներին՝ հրաշալի խաղի ու սպորտային գերազանցության հասնելու նպատակով ներդրած ջանքերի համար: Հանրապետության նախագահը կարևորել է տարբեր ոլորտներում, այդ թվում՝ սպորտում փոքր երկրների ու ժողովուրդների տաղանդավոր ներկայացուցիչների հաջողությունները, որով նրանք աշխարհում նաև ավելի ճանաչելի են դարձնում իրենց ժողովուրդներին: Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչներից Սերժ Սարգսյանը հետաքրքրվել է հավաքականի հետագա ծրագրերի և մեր երկրում բասկետբոլի զարգացման հեռանկարի մասին: Ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը նախագահին ներկայացրել է ֆեդերացիայի առաջիկա ծրագրերն ու հավաքականի հավակնությունները: Նա նաև շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահին ջերմ ընդունելության ու ֆեդերացիային ցուցաբերած օժանդակության և ուշադրության համար, որը, նրա համոզմամբ, Հայաստանի հավաքականի հաղթանակի կարևոր խթաններից մեկն է: Հանդիպման ավարտին Հայաստանի բասկետբոլի հավաքականի մարզիկները հաղթանակի կապակցությամբ ՀՀ նախագահին նվիրել են ոսկե մեդալ և թիմի բոլոր անդամների ստորագրություններով գնդակ: Հուլիսի 3-ին Եվրոպայի փոքր երկրների առաջնության եզրափակչում Հայաստանի հավաքականը հաղթել էր Անդորրային ու դարձել չեմպիոն: Հավաքականը, դուրս գալով այս մրցաշարի եզրափակիչ, իրավունք ստացավ հաջորդ մրցաշրջանում մասնակցելու Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ընտրական փուլին: Հավաքականի անդամ Անդրե Սպայթ Մկրտչյանը դարձել էր Եվրոպայի փոքր երկրների առաջնության լավագույն բասկետբոլիստ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |