Քնեսեթը Ցեղասպանության ճանաչման բանաձևի նախագիծը կրկին ուղարկել է լրամշակման![]() 6 հուլիսի 2016 - 09:36 AMT PanARMENIAN.Net - Իսրայելի Քնեսեթը հուլիսի 5-ին կրկին չի արդարացրել սպասելիքները՝ արդեն երրորդ անգամ Հայոց ցեղասպանության ճանաչումը նախատեսող բանաձևն ուղարկելով Կրթության, գիտության և մշակույթի մշտական հանձնաժողով: Հակառակ ակնկալվածի՝ Քնեսեթի լիագումար նիստ տեղի չունեցավ․ հարցը պարզապես քննարկվեց, ինչպես քննարկվել է տարիներ շարունակ: «Մերեց» կուսակցության ղեկավար Զեհավա Գալ-Օնի հեղինակած Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը զետեղվեց օրակարգում և 120 պատգամավորից ընդամենը 24-ը մասնակցեցին քննարկմանը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Նախ Զեհավա Գալ-Օնը ներկայացրել է խնդիրը, սակավաթիվ ելույթ ունեցողներից էր Թալի Բլոսկովը, ով Իսրայել - Հայաստան բարեկամության խորհրդարանական խմբի ղեկավարն է: Բոլոր ելույթներում ընդգծվում էր Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությունը, նշվում էր, թե այն պետք է ճանաչվեր դեռ 70 տարի առաջ: Վերջում կառավարության կողմից ելույթ ունեցով Անվտանգության և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, նախարար Ցախի Հանեգբին («Լիկհուդ» կուսակցություն): Նա խոսեց հայ ժողովրդի հետ ունեցած ջերմ հարաբերությունների, վերջին ժամանակներում տեղի ունեցած բազմաթիվ հանդիպումների մասին՝ ելույթի վերջում կոչ անելով քննարկումը տեղափոխել Քնեսեթի կրթության, գիտության և մշակույթի հանձնաժողով, որը կդիմի պատմաբաններին, մասնագետներին, կօգտագործի հայկական ու թուրքական արխիվային փաստաթղթերը և կներկայացնի ընդհանուր եզրակացություն: Քնեսեթի խոսնակ Յուլի-Յոել Էդելշտեյնն ընդունել է կառավարության ներկայացուցչի առաջարկը և դրել քվեարկության․ ներկա բոլոր 24 պատգամավորը կողմ քվեարկեց: Իսրայելը նախկինում ձեռնպահ էր մնում Հայոց ցեղասպանության թեմայով հանրային քննարկումներից և ազատ քվեարկությունից: Կարդացեք նաև՝ Հրեա ցեղասպանագետ. Հերքելով Հայոց ցեղասպանությունը Իսրայելը անարգում է նաև Հոլոքոստի զոհերի հիշատակը ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |