2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԲՅՈՒՋԵԻ ՀԱՄԱՁԱՅՆ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ ԿԿԱԶՄԻ 1000 ԴՈԼԱՐ 1 նոյեմբերի 2002 - 19:09 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահի աշխատավարձը, 2003 թվականի պետբյուջեի նախագծի համաձայն, կկազմի 600 հազար դրամ, որը մոտավորապես 1000 ԱՄՆ դոլար է: Ինչպես տեղեկացրել է ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը, այսօրվա դրությամբ պետության ղեկավարի աշխատավարձը կազմում է 200 հազար դրամ (մոտավորապես` 350 դոլար): Նրա խոսքերով` սկզբում առաջարկվել էր ՀՀ նախագահի աշխատավարձն ավելացնել մինչեւ 5 հազար դոլար, «սակայն Ռոբերտ Քոչարյանը կտրականապես հրաժարվել է»: Համաձայն բյուջեի նախագծի` երկրի վարչապետի աշխատավարձը 2003 թվականի հուլիսից կազմելու է 480 հազար դրամ (մոտավորապես` 830 դոլար), իսկ նախարարների եւ խորհրդարանականների աշխատավարձը` 360 հազար դրամ (մոտավորապես` 620 դոլար):![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |