«Ջեբհաթ ան Նուսրան» շարունակում է գնդակոծել Հալեպն ու մերձակա բնակավայրերը 6 հուլիսի 2016 - 10:36 AMT PanARMENIAN.Net - «Ջեբհաթ ան Նուսրան» շարունակում է գնդակոծել սիրիական Հալեպ քաղաքն ու մերձակա բնակավայրերը` գնդակոծվել է 3 բնակավայր և Հալեպի 2 թաղամաս, ասվում է ռուսական Հաշտեցման կենտրոնի տեղեկանքում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Ջեբհաթ ան Նուսրա» և «Իսլամական պետություն» միջազգային ահաբեկչական խմբավորումները շարունակում են խոչընդոտել հրադադրի ռեժիմի վերջնական հաստատմանը»,-ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ: Նշվում է, որ վերջին 24 ժամում Հալեպի գավառում ինքնաշեն հրետանուց ու ականանետերից գնդակոծվել են Հանդրաթ, Էլ Հադեր և Քուդեհի բնակավայրերը, Հալեպի Շեյխ Մահսուդ և էլ Հալիդիա թաղամասերը: Ըստ ռուսական Հաշտեցման կենտրոնի, ահաբեկիչները գնդակոծել են նաև Դումա, Բեյնուրի, Ջաուբար, Բահարիա, Հարասթա էլ Քանթարա և Հութեյթա ալ Ջարաշ բնակավայրերը Դամասկոսի գավառում, ինչպես նաև Թաումա բնակավայրը Լաթաքիա գավառում: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ սիրիական Հալեպի և Իդլիբի շրջանում գործող զինյալ խմբավորումները ռազմական հանցագործություններ են կատարում: Այդ մասին ասվում է միջազգային իրավապաշտպան Amnesty International (AI)-ի զեկույցում: Ինչպես հայտարարել է Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում Amnesty International (AI)-ի տարածաշրջանային ծրագրերի տնօրեն Ֆիլիպ Լյուտերը, խաղաղ բնակիչները մշտական վախի մեջ են: «Հալեպում և Իդլիբում զինյալները միանգամայն ազատ ռազմական հանցագործություններ են կատարում և խախտում են միջազգային հումանիտար իրավունքը»,-ասել է Լյուտերը: Նա հավելել է նաև, որ ապստամբները օգտագործում են բռնության նույն մեթոդները, ինչ կանոնավոր սիրիական ուժերը: Զեկույցում ասվում է առևանգման 24 դեպքի մասին, ինչպես նաև խոշտանգումների 5 դեպքի մասին: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |