Ծառայողական մեքենաների կրճատումը կօգնի տնտեսել տարեկան առնվազն 16 մլն դրամ![]() 6 հուլիսի 2016 - 11:13 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության աշխատակազմը 2016-ին իր ծառայողական ավտոմեքենաների քանակի կրճատման արդյունքում նախատեսում է տարեկան առնվազն 16 մլն ՀՀ դրամի ծախսերի կրճատում: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացրեցին Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Նշվել է, որ այդ տնտեսված գումարները ՀՀ կառավարության աշխատակազմին չեն հատկացվելու և այդ միջոցներն ուղղվելու են տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով նախատեսվող այլ ֆինանսավորումներին: Տեղեկացվել է նաև, որ ծառայողական ավտոմեքենաների հետագա կրճատումներ կարող են տեղի ունենալ դրա անհրաժեշտությունից ելնելով: Մայիսի 19-ի նիստում կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը վարչապետի հանձնարարականի համաձայն տեղեկացրել է, որ Կառավարությունըմոտ 800 ծառայողական մեքենա կկրճատի: Հարությունյանը նշել է, որ բոլոր կետերով աշխատանքներն իրականացվել են, ավտոմեքենաները կրճատվելու են փուլային տարբերակով, առաջին փուլում` 797 մեքենա: ՀՀ կառավարությունը հունիսի 23-ի նիստին որոշում է ընդունել օտարել 383 ավտոմեքենա: Ըստ որոշման, պետական գույքի կառավարման վարչության ու մեքենաները շահագործող կառույցների միջև նշված տրանսպորտային միջոց¬ների հանձնման-ընդունման աշխատանքները պիտի կատարվեն 2 ամսվա ընթացքում: Մեքենաների ճնշող մեծամասնությունը ռուսական և սովետական արտադրության ԳԱԶ, ՎԱԶ, ՈՒԱԶ մեքենաներ են, ցանկում առկա են անգամ ՌԱՖ ու Մոսկվիչ մակնիշի մեքենաներ: Դրանցից բացի, կվաճառվի 2007-2009 թթ գնված 19 հատ Toyota Corolla մեքենաներ, ու մի քանի այլ արևմտյան կամ կորեական արտադրության ավելի հին մեքենաներ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |