Թուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի![]() 6 հուլիսի 2016 - 12:53 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի ՌՕՈւ S-70 ուղղաթիռի կործանման հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի: Այդ մասին հայտարարել է Հիրեսունի քաղաքապետ Քերիմ Աքսուն: «8 մարդ վիրավորվել է, նրանց թվում կան նաև ծանր վիճակում գտնվողներ»,-ասել է Աքսուն, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ավելի վաղ հայտարարվել էր, որ ավիավթարի հետևանքով 6 մարդ է զոհվել: Ինչպես հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը, ահաբեկչության վարկածը հավանական չի համարվում, ավելի շուտ, կործանման պատճառը եղել են վատ եղանակային պայմանները: Ուղղաթիռում 15 մարդ է եղել, այդ թվում ժանդարմերիայի բարձրաստիճան սպաներ, նրանց կանայք, 3 երեխա: Սպաների թվում էր նաև Հիրեսուն գավառի ժանդարմերիայի գեներալ Մուստաֆա Դողրուն: Պտվիրակությունը վերադառնում էր երկրի հարավ-արևելքում զոհված զինվորականների ընտանիքներին այցելությունից: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |