Հայաստանը ցանցային պատրաստվածությամբ 2 տեղով բարելավել է իր դիրքը աշխարհում 6 հուլիսի 2016 - 13:27 AMT PanARMENIAN.Net - «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնը` որպես Համաշխարհային տնտեսական ֆորումի (ՀՏՖ) մրցունակության կենտրոնի գործընկեր կազմակերպություն Հայաստանում, ներկայացնում է ՀՏՖ կողմից հրապարակվող «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային զեկույց 2016»-ի հիմնական արդյունքները: Զեկույցի հիմքում ընկած է ցանցային պատրաստվածության համաթիվը, որըցույց է տալիս երկրների տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաներիզարգացումներին մասնակցելու և դրանցից օգտվելու պատրաստվածությանաստիճանը, ինչն էլ նպաստում է մրցունակության բարձրացմանը:Զեկույցում գնահատվել է 139 երկրի ՏՏ մրցունակությունը: ՀՏՖ-ի գնահատականներով Սինգապուրը, Ֆինլանդիան և Շվեդիան շարունակում են առաջատար դիրքեր զբաղեցնել ցանցային պատրաստվածության վարկանիշով: Վարկանիշային առաջին հնգյակը եզրափակում են Նորվեգիան և Ամերիկայի Միացյալ Նահանգները: Հայաստանը ցանցային պատրաստվածության ցուցիչով աշխարհում 56-րդն է 139 երկրների շարքում՝ 2015-ի համեմատ բարելավելով դիրքը 2 տեղով: ԱՊՀ երկրները, Ուկրաինան և Վրաստանը դրական տեղաշարժ են արձանագրել՝բացառությամբ Ռուսաստանի, որի դիրքը նույնն է մնացել: Առավել էական բարելավում է արձանագրվել Ուկրաինայում (+7): Ադրբեջանը բարելավել է իր դիրքը 4 տեղով՝ զբաղեցնելով 53-րդ հորիզոնականը, իսկ Վրաստանը՝ 2 տեղով և զբաղեցրել 58-րդ հորիզոնականը։ Ընդհանուր առմամբ, Հայաստանի գնահատականները զգալիորեն բարձր են ցածրիցմիջին եկամուտներ ունեցող երկրների արդյունքների համեմատ։ Ուշագրավ առավելություններից է հեռախոսային կապի և համացանցի ոլորտում մրցակցության և բջջային կապի ծածկույթի բարձր մակարդակը: Հայաստանի հիմնական ուժեղ կողմերից են շարունակում մնալ ձեռնարկությունների գրանցման հետ կապված հիմնական գործընթացների դյուրինությունը, ինչպես նաև բարձր գրագիտությունը և հարկերի ընդհանուր ցածր դրույքը: Ամենախնդրահարույց ոլորտներից են պայմանագրերի կիրարկումը, աշխատակազմի վերապատրաստման մակարդակը և կառավարման դպրոցների ցածր որակը։ Առաջատար տեխնոլոգիաների պետական գնումների և բիզնեսի կողմից դրանցյուրացումը շարունակում են տեղ գրավել Հայաստանի ուշագրավ թերությունների շարքում: Հայաստանի դիրքը գրեթե չի փոփոխվել ըստ բաղադրիչների՝ բացառությամբ պատրաստվածության բաղադրիչի 1 տեղով բարելավման։ Հայաստանը հիմնականում բարելավել է դիրքը մատչելիության հենասյունով՝ լայնաշերտ ինտերնետի և բջջային կապի կանխավճարային սակագների նվազման արդյունքում: «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոն և «Ի-Վի Քոնսալթինգ» ՓԲԸ«Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնը հանդիսանում է «Ի-Վի Քոնսալթինգ»ընկերության հետազոտական թևը։Կենտրոնի մասնագիտացումը ներառում է տնտեսական զարգացման ընդհանուր խնդիրներիցմինչև բիզնես զարգացման անհատական հիմնախնդիրներ: Կենտրոնն ուսումնասիրում էտնտեսության և հասարակության զանազան ոլորտներ` հարցումների, ֆոկուսային խմբերիքննարկումների, վերլուծությունների, առաջնային և երկրորդային հետազոտություններիմիջոցով: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Fastex-ի աջակցությամբ Երևանում կայացել է One Run – First Run միջազգային խոշորագույն կիսամարաթոնը Կիսամարաթոնին մասնակցել է ավելի քան 1000 մարդ ՀՀ-ն հրաժարվել է 2027–ին ընդունել ԱՊՀ խաղերը ծանրաբեռնվածության պատճառով Հայաստանը պատրաստակամ է քննարկելու ԱՊՀ 2029-ի խաղերն ընդունելու հնարավորությունը Միրզոյանն Էստոնիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ օրակարգն ու տարածաշրջանային զարգացումները Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքը Reuters. Պուտինը համաձայն է բանակցել հրադադարի մասին, բայցև պատրաստ է շարունակել պատերազմը Պուտինը պատրաստ է հրադադարի, եթե ամրագրվի առկա առաջնագիծը |