Լեհաստանի ՊՆ. ՆԱՏՕ-ն ստեղծվել է ռուսական ագրեսիայից պաշտպանության համար 6 հուլիսի 2016 - 14:02 AMT PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ն ստեղծվել է ռուսական ագրեսիայից պաշտպանվելու համար: Այդ մասին հուլիսի 5-ին հայտարարել է Լեհաստանի պաշտպանության նախարար Անտոնի Մաչերևիչը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ավելի ուշ Լեհաստանի հեռուստատեսության եթերում նա հայտարարել է, որ «այլ բանի մասին է խոսել»: «Ես ասել եմ, որ նախկինում Լեհաստանը չէր կարող օգտագործել հիմքը, որի համար ստեղծվել էր ՆԱՏՕ-ն: ՆԱՏՕ-ն ստեղծվել է այլ երկրներին ռուսական ագրեսիայից պաշտպանելու համար, այդպիսին է ՆԱՏՕ-ի ֆունկցիան և դրա երաշխիքը դաշինքի զորքերն են, որ տեղակայված են ռուսական ագրեսիայի սպառնալիքի տակ հայտնված երկրներում: Այդ ամենը Լեհաստանում չի եղել»,- հայտարարել է պաշտպանության նախարարը: Նախարարը նաև մեկնաբանել է Եվրոպայում ԱՄՆ ԶՈւ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Բեն Հոջեսի խոսքերն այն մասին, որ Ռուսաստանն այսօր կարող է Մերձբալթյան երկրներն ավելի արագ գրավել, քան ՆԱՏՕ-ն կհասնի այնտեղ: Մաչերևիչը հայտարարել է, որ հենց դա է դարձել լեհական կողմի փաստարկը, երբ կոչ է արվել ՆԱՏՕ-ի զորքեր տեղակայել այդ կառույցի արևելյան ճակատում, որպեսզի դրանք կարողանան դիմակայել հակառակորդին մինչև որ օգնությունը հասնի: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ |