Պեսկով. Օգոստոսին Պուտինի այցը Բաքու մշակման փուլում է![]() 6 հուլիսի 2016 - 15:28 AMT PanARMENIAN.Net - Оգոստոսին Ադրբեջանի և Իրանի առաջնորդների հետ եռակողմ հանդիպմանը մասնակցելու համար Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Բաքու այցի հնարավորությունը մշակվում է: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Իրանական Tasnim գործակալությունը հուլիսի 6-ին գրել է, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանին պատրաստվում է օգոստոսին Ադրբեջան այցելել, որտեղ, ինչպես սպասվում է, կմասնակցի Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահներ Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի հետ եռակողմ հանդիպմանը: Գործակալության տվյալներով՝ նախատեսվում են նաև նախագահների երկկողմ հանդիպումներ: «Մշակվում է»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ՌԴ նախագահի պլաններում կա օգոստոսին այց Ադրբեջան, Ռիա Նովոստիին հղումով գրում է Tert.am-ը: Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները 2015-ի հունիսի 13-ին Բաքվում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են ԼՂ հիմնախնդիրը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |