ԱԳՆ. ՀՀ և ԼՂ միջև ռազմական փոխօգնության համաձայնագիրը մշակվում է![]() 6 հուլիսի 2016 - 15:51 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև ռազմական փոխօգնության համաձայնագիրը գտնվում է մշակման փուլում: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից: Նշվել է, որ համաձայնագրի հետ կապված հաջորդ քայլերը պայմանավորված կլինեն ապագա զարգացումներով համապատասխան գործոններով: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ հանդիպմանը ապրիլի 4-ին ասել է, որ հրահանգել է արտաքին գործերի նախարարությանը՝ աշխատել Լեռնային Ղարաբաղի հետ ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելու ուղղությամբ: Նախագահը նաև վերահաստատել է, որ եթե ռազմական գործողությունները շարունակվեն և ստանան լայնածավալ մասշտաբ, Հայաստանի Հանրապետությունը ճանաչելու է Լեռնային Ղարաբաղի անկախությունը: ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը 2016-ի ապրիլին տեղեկացրել էր, որ ԼՂՀ և ՀՀ միջև ռազմական ոլորտում փոխօգնության պայմանագիրը գտնվում է համաձայնեցման փուլում: «Պետք է վերջնական տեսքի բերենք տեքստը, համաձայնեցնենք, ստորագրվի, որից հետո կարող ենք խոսել վավերացման մասին»,- պարզաբանել է փոխնախարարը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |